Ռուսաստանը շատ կորուստներ է կրում․ Թրամփը մտահո՞գ է

Ռուսաստանը շատ կորուստներ է կրում․ Թրամփը մտահո՞գ է

Tue, 06 Oct 2026 11:30:49 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները ազդում են վառելիքի համաշխարհային շուկայի վրա:

Նրա խոսքով, ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված վնասը դիզելային վառելիքի դեդֆիցիտ է առաջացրել Ռուսաստանում։

Ամերիկացի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շատ նավթավերամշակման գործարաններ է կորցնում Ուկրաինայի պատճառով, ինչը, նրա խոսքով, ազդում է դիզելային վառելիքի մատչելիության վրա:

Թրամփն ավելի վաղ կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ պնդելով, որ դրանք ազդում են դիզելային վառելիքի համաշխարհային գների վրա։

Թրամփը նաև անդրադարձել է ԱՄՆ նավթավերամշակման գործարանների հետ կապված իրավիճակին, որոնցից մի քանիսը փակվում են: Նա մասնավորապես նշել է Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանները՝ դրանց փակումը կապելով ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացման հետ։

Միևնույն ժամանակ, վառելիքի գների աճը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներով, այլև համաշխարհային շուկայում խափանումներով, մասնավորապես՝ Իրանի հետ պատերազմի և նավթամթերքի մատակարարման խնդիրների պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային

«Հրապարակ». Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային Tue, 06 Oct 2026…

15 րոպե ago

ՔՊ քարտուղար Վոլոդյա Հակոբյանի և Վահե Ղալումյանի սադրանքի հետևանքը

ՔՊ քարտուղար Վոլոդյա Հակոբյանի և Վահե Ղալումյանի սադրանքի հետևանքը Tue, 06 Oct 2026 12:06:11 +0400…

24 րոպե ago

Թուրքական նավի խոցման հետևանքով ադրբեջանցի կապիտան է զոհվել, վիրավորներ ևս կան

Թուրքական նավի խոցման հետևանքով ադրբեջանցի կապիտան է զոհվել, վիրավորներ ևս կան Tue, 06 Oct 2026…

30 րոպե ago

Թուրք ա մտել Հայաստան, իրենք ուզում են հանձնեն․ Նարեկ Կարապետյան

Թուրք ա մտել Հայաստան, իրենք ուզում են հանձնեն․ Նարեկ Կարապետյան Tue, 06 Oct 2026 11:59:28…

31 րոպե ago

«Հրապարակ». Պապն ու տատը երեխայի խնամակալ են նշանակվել

«Հրապարակ». Պապն ու տատը երեխայի խնամակալ են նշանակվել Tue, 06 Oct 2026 11:45:41 +0400 Իջեւան…

45 րոպե ago

Լարված իրադրություն. ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

Լարված իրադրություն. ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում Tue, 06 Oct 2026 11:43:44 +0400 Latest news from…

47 րոպե ago