Ռուսաստանը շատ կորուստներ է կրում․ Թրամփը մտահո՞գ է
Tue, 06 Oct 2026 11:30:49 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները ազդում են վառելիքի համաշխարհային շուկայի վրա:
Նրա խոսքով, ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված վնասը դիզելային վառելիքի դեդֆիցիտ է առաջացրել Ռուսաստանում։
Ամերիկացի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շատ նավթավերամշակման գործարաններ է կորցնում Ուկրաինայի պատճառով, ինչը, նրա խոսքով, ազդում է դիզելային վառելիքի մատչելիության վրա:
Թրամփն ավելի վաղ կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ պնդելով, որ դրանք ազդում են դիզելային վառելիքի համաշխարհային գների վրա։
Թրամփը նաև անդրադարձել է ԱՄՆ նավթավերամշակման գործարանների հետ կապված իրավիճակին, որոնցից մի քանիսը փակվում են: Նա մասնավորապես նշել է Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանները՝ դրանց փակումը կապելով ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացման հետ։
Միևնույն ժամանակ, վառելիքի գների աճը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներով, այլև համաշխարհային շուկայում խափանումներով, մասնավորապես՝ Իրանի հետ պատերազմի և նավթամթերքի մատակարարման խնդիրների պատճառով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր