Պաշտոնանկության շղթան պետք է վերև հասնի

Պաշտոնանկության շղթան պետք է վերև հասնի

Tue, 06 Oct 2026 15:45:23 +0400


Սովորաբար ե՞րբ են կառավարման ընթացքում պաշտոնանկություններ լինում։ Երբ երկրի ղեկավարը զգում է, որ իշխանության աթոռը սահում է իր ոտքերի տակից, ու հասկանում է, որ ինչ-որ պաշտոնյաների պիտի զոհ տա՝ սեփական աթոռը պահելու համար։
Հայաստանը վաղուց է հայտնվել այս վիճակում։ Պաշտոնանկություններ լինում են, բայց ոչինչ չի փոխվում։ Ավելին՝ պաշտոնանկ եղածները հաճախ մի այլ խողովակով նշանակվում են մեկ այլ, երբեմն էլ՝ ավելի բարձր պաշտոնների։ Այսինքն՝ պաշտոնանկությունը դառնում է ոչ թե պատասխանատվության միջոց, այլ հանրային դժգոհությունը մարելու տեխնոլոգիա։
Պաշտոնյաները թույլ ղեկավարի զրահն են։ Նրանցով է նա պաշտպանվում։ Բայց գալիս է մի պահ, երբ այդ զրահն այլևս չի փրկում։
Հայաստանում այդ պահը եկել է։

Այսօր արդեն հերթական պաշտոնանկությունը չի կարող փակել ձախողումների հետևից առաջացող դժգոհությունը։ Հիմնական պատասխանատուները մնում են, իսկ տեղակալները, տեղակալների տեղակալներն ազատվում են պաշտոններից։

Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի ունեցավ առաջին պաշտոնանկությունը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի։ Նրա պատասխանատվության հիմնական ուղղությունը ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։ Սակայն տեղի ունեցածի խնդիրը միայն ԱԱԾ-ի տիրույթում չէ։ Բացթողումներ են եղել իրավապահ եւ ուժային բոլոր կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի աշխատանքի մեջ։ Սահմանը խախտելու մասին տեղեկություն ստանալուց հետո բոլոր կառույցները պետք է համակարգված աշխատեին․ որոշակի շառավղով շրջափակեին ու սանրեին տարածքը և ժամերի ընթացքում հայտնաբերեին սահմանախախտին։ Բայց ոչ միայն դա չի արվել, այլեւ մոտակա համայնքների բնակիչները չեն իրազեկվել։

Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն նաև ՊՆ-ում եւ այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին։
Բայց այստեղ արդեն հարցը պաշտոնանկությունների քանակը չէ։
Հարցն այն է՝ որտե՞ղ է ավարտվում պատասխանատվության շղթան։

Եթե յուրաքանչյուր ձախողումից հետո հեռացվում են հերթական տեղակալները, իսկ համակարգի քաղաքական պատասխանատուն շարունակում է մնալ իր պաշտոնում, ապա սա պատասխանատվություն չէ։ Սա պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմ է։
Գալիս է մի ժամանակ, երբ հնարավոր չէ բոլոր ձախողումների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր ընդամենը կատարողներն են։ Երբ նույն խնդիրները շարունակվում են, իսկ պաշտոնանկվում են միայն նրանց տեղակալները, հանրության հարցը շատ պարզ է դառնում՝ գուցե խնդիրը պաշտոնյաների մե՞ջ չէ։

Եվ եթե խնդիրը համակարգի կառավարման մեջ է, ապա հերթական պաշտոնանկությունը ոչինչ չի փոխելու։ Պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ թե հերթական պաշտոնյան, այլ այն մարդը, որի ղեկավարությամբ այս համակարգը հասել է այս վիճակին։ Պաշտոնանկության շղթան պետք է հասնի այնտեղ, որտեղից սկսվում է քաղաքական պատասխանատվությունը։ Այդ շղթան պետք է վերև հասնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

8 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

9 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

9 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

10 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

10 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

10 ժամ ago