Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում
Tue, 06 Oct 2026 16:26:48 +0400
Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։ Յունիբանկը միջազգային նախաձեռնությանը միացավ որպես գլխավոր հովանավոր։
Վազքի մեկնարկը տրվեց Երևանում, այնուհետև նախաձեռնությանը միացան մասնակիցներ Բարսելոնայից, Լոնդոնից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Նիցցայից, Փարիզից, Շանհայից, Սիդնեյից, Տոկիոյից, Տորոնտոյից, Ցյուրիխից և այլ քաղաքներից։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Camp Nairi-ի մասնակիցների ժամանցի կազմակերպմանը, որակյալ հոգեբանական օգնության ապահովմանը և ավելի մեծ թվով երեխաներ ընդունելու ճամբարի հնարավորությունների ընդլայնմանը։
«Յունիբանկի նման գործընկերների շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ավելի հեշտ հաղթահարել դժվարություններն ու հայտնվել մի միջավայրում, որն օգնում է կրկին ուրախություն զգալ ու վերագտնել ներքին կայունությունը։ Մեր աջակիցների շնորհիվ՝ որպես ամառային ճամբար մեկնարկած նախագիծը վերածվել է վերականգնման և աջակցության շուրջտարյա ծրագրի։ Շատերի համար Camp Nairi-ն առանձնահատուկ վայր է, որտեղ նրանք կարող են պարզապես կրկին երեխա լինել», — նշեց AGBU-ի զարգացման և հանրության հետ կապերի տնօրեն Քերեն Փափազյանը։
Այս տարի Յունիբանկը նշում է իր 25-ամյակը՝ աճի, նորարարությունների և վստահության քառորդ դարը։ Այս ընթացքում Բանկը դարձել է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ առաջարկելով մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև Private Banking լուծումներ։ Բանկի գործունեությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով․ այս մոտեցումն արտացոլված է «Բանկ և ավելին» կարգախոսում։
«Բանկի նշանակությունը գնահատվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլև հասարակության համար ստեղծած արժեքով։ Մենք մեր պարտքն ենք համարում նպաստել ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ աջակցել սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացմանը: AGBU-ի նախաձեռնությանն աջակցությունն արտացոլում է, թե մեզ համար գործնականում ինչ է նշանակում «Բանկ և ավելին»՝ լինել հասարակության կողքին, երբ մեր օգնության կարիքը կա, և օգտագործել մեր հնարավորությունները՝ կյանքը դեպի լավը փոխելու համար», — նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։
Յունիբանկի նոր հնարավորություններ ստեղծելու ձգտումն արտացոլվում է նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում նրա մասնակցությամբ։ 2015 թվականին Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջին բանկը, որն իրականացրեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն տալով դառնալ բաժնետեր և մասնակցել բանկի աճին։ Այդ ժամանակից ի վեր Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 10 թողարկում։ Նախորդ տարվա համեմատ Բանկի բաժնետերերի թիվն աճել է 60%-ով, ինչը վկայում է բանկի զարգացմանը մասնակցող ներդրողների շրջանակի ընդլայնման մասին։
IPO-ի ժամանակ սահմանված գնի համեմատ բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 70%-ով։ Վերջին երեք տարիներին բաժնետոմսերի տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10–12%։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։
Ֆինանսական գործունեությանը զուգահեռ՝ Յունիբանկը կշարունակի աջակցել կրթությանը, սպորտին և սոցիալական նշանակություն ունեցող այլ նախաձեռնություններին Հայաստանում և արտերկրում։
Юнибанк поддержал AGBU Global Run в качестве главного спонсора в 22 городах мира
Благотворительный забег AGBU Global Run в поддержку Camp Nairi объединил более 1500 участников в 22 городах мира и собрал 500 000 долларов США для помощи детям и семьям, пострадавшим от войны и вынужденного переселения. Юнибанк поддержал международную инициативу в качестве главного спонсора.
Забег стартовал в Ереване и продолжился по всему миру: к нему присоединились участники в Барселоне, Лондоне, Лос-Анджелесе, Нью-Йорке, Ницце, Париже, Шанхае, Сиднее, Токио, Торонто, Цюрихе и других городах. Собранные средства будут направлены на организацию досуга участников Camp Nairi, обеспечение доступа к квалифицированной психологической помощи и расширение возможностей лагеря по приёму детей.
«Благодаря таким партнёрам, как Юнибанк, дети смогут отвлечься от пережитых трудностей и неопределённости и оказаться в среде, которая помогает вновь почувствовать радость и обрести внутреннюю устойчивость. Благодаря нашим партнерам проект, начавшийся как летний лагерь, превратился в круглогодичную программу восстановления и поддержки. Для многих Camp Nairi — особое место, где они могут просто снова быть детьми», — отметила Кэрэн Папазян, директор по развитию и взаимодействию с общественностью AGBU.
В этом году Юнибанк отмечает 25-летие — четверть века роста, инноваций и доверия. За это время Банк стал одним из ведущих финансовых институтов Армении, предлагающим широкий спектр розничных и корпоративных банковских услуг, а также решения Private Banking. Его деятельность выходит за рамки финансовых услуг — этот подход отражён в слогане «Банкинг и более».
«Значимость банка измеряется не только его финансовыми результатами, но и той ценностью, которую он создаёт для общества. Мы считаем своим долгом не только содействовать развитию экономики страны, но и поддерживать социально значимые проекты. Поддержка инициативы AGBU отражает то, что для нас означает “Банкинг и более” на практике: быть рядом, когда наша помощь нужна, и использовать наши возможности, чтобы менять жизнь к лучшему», — отметил председатель Совета Юнибанка Гагик Закарян.
Стремление Юнибанка создавать новые возможности также отражается в его участии в развитии рынка капитала Армении. В 2015 году он стал первым банком в Армении, проведшим IPO, предоставив физическим и юридическим лицам возможность стать акционерами и участвовать в росте Банка. С тех пор Юнибанк осуществил 10 выпусков акций. По сравнению с прошлым годом число инвесторов увеличилось на 60%, что свидетельствует о расширении круга участников, вкладывающих средства в развитие Банка. С момента IPO цена акций выросла примерно на 70%. За последние три года годовая дивидендная доходность акций составляла 10–12%, а прибыль на акцию удвоилась по сравнению с прошлым годом.
Наряду с финансовой деятельностью Юнибанк продолжит поддерживать образование, спорт и другие социально значимые инициативы в Армении и за рубежом.