Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում

Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում

Wed, 07 Oct 2026 09:26:57 +0400


Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում։
Ադրբեջանցի զինծառայողը մտնում է Հայաստանի տարածք, սակայն ՀՀ վարչապետի համար դեռ պարզ չէ՝ նա ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ պարզապես մոլորվել է։
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հայկական զինծառայողը հայտնվեր Ադրբեջանի տարածքում, Ալիևը նրան «մոլորված զինվոր» կհամարե՞ր։
Բայց ամենաուշագրավը նույնիսկ սա չէ։

Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցի զինծառայողի և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը «տարբեր թեմաներ են» և միմյանց հետ չպետք է կապել։

Այսինքն՝ ադրբեջանցի զինվորի վերադարձը պետք է դիտարկել որպես սովորական ընթացակարգ, իսկ Բաքվում պահվող հայերի ազատությունը՝ որպես բոլորովին այլ հարց։
Իսկ եթե վաղը Հայաստանից զինվոր անցնի Ադրբեջան, Փաշինյանի տրամաբանությամբ, բա մենք ո՞ւմ ենք տալու։
Այս հարցն ինքն է հնչեցնում, բայց չի տալիս ամենակարևոր պատասխանը։
Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն՝ հատկապես զինվորին։ Եվ եթե Ադրբեջանի զինծառայողը ապօրինի հայտնվել է Հայաստանի տարածքում, նրա հետագա ճակատագիրը չի կարող որոշվել այնպես, կարծես տեղի է ունեցել ընդամենը սահմանային «փոխադարձ անցուդարձ»։
Առավել ևս՝ երբ նույն պահին Բաքվում հայեր են պահվում։
Եվ սա դեռ ամենը չէ։
Փաշինյանի մյուս «բացատրությունն» էլ ավելի վտանգավոր է։

Նա ասում է՝ քանի որ «խաղաղություն է», զինվորների զգոնությունը թուլացել է, և մարտական դիրքում չքնելու մոտիվացիան պակասել է։
Այսինքն՝ այն պայմաններում, երբ Հայաստանի սահմանին ադրբեջանական զինծառայողը կարողանում է հայտնվել հայկական բնակավայրում, նիկոլներն ասում են՝ «խաղաղություն է»։
Համոզված եմ, սա ոչ թե պարզապես խոսքի անհաջող ձևակերպում է։
Սա պետական մտածողության խնդիր է։

Երբ թշնամու զինծառայողի հայտնվելը Հայաստանի տարածքում փորձում են նախ և առաջ ներկայացնել որպես «մոլորվելու» հնարավոր դեպք, իսկ հայկական զինվորի զգոնության թուլացումը բացատրում են «խաղաղությամբ», մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացահայտ ստում է՝ իրականությունը հարմարեցնելով իր «խաղաղության օրակարգին», այլ ոչ թե իր օրակարգը՝ իրականությանը։
Իսկ ամեն բան առավել քան հստակ է։ Սահմանը սահման է։ Զինվորը՝ զինվոր է։ Գերին՝ գերի է։ Իսկ պետության առաջին պարտականությունը սեփական երկրի և սեփական քաղաքացու անվտանգությունն է։
Մնացած ամեն ինչ՝ դավաճանության, անկարողության արդարացումներ են։

Մետաքսե Հակոբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը Fri, 20 Nov 2026…

12 րոպե ago

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին Fri, 20 Nov 2026 18:30:59 +0400 Ֆուտբոլի Ճապոնական ֆեդերացիայի…

20 րոպե ago

Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով

Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով Fri, 20 Nov 2026 18:15:14…

36 րոպե ago

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում Fri, 20 Nov 2026 18:00:43 +0400 Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային…

50 րոպե ago

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Fri, 20 Nov 2026 17:49:00 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները Fri, 20 Nov…

1 ժամ ago