Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով

Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով

Wed, 07 Oct 2026 11:52:04 +0400


Երեկ պաշտոնապես տեղեկացրեցին, որ «գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և քննչական կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակներում, ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով առգրավված ու պետականացված արժեքավոր արվեստի գործերը (այդ թվում՝ թանկարժեք կտավներ) դատարանի որոշումներից ու համապատասխան իրավական ընթացակարգերից հետո փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ մշտական պահպանության և ցուցադրության նպատակով»։

Պատկերասրահում ցուցադրություն էին կազմակերպել Խաչատրյանների ընտանիքին պատկանող արվեստի գործերից եւ Քննչականի նախագահ Արթուր Պողոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ դեմքի լուրջ արտահայտությամբ դիտում էին այդ ցուցադրությունը։

Իհարկե, Իրավաբանականում սովորող ուրաքանչյուր առաջին կուրսի ուսանող հարց կտա՝ երբ եղավ դատավարությունը, երբ ավարտվեց, երբ դատարանը որոշեց առգրավել այդ գործերը, արդյո՞ք դրանք միայն Գագիկ Խաչատրյանին են պատկանում, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին, որոնց նկատմամբ հարուցված վարույթներ չկան, եթե առգրավումն իրականացվել է ապօրինի գույքի առգրավման շրջանակներում՝ կա՞ օրինական ուժի մեջ մտած որոշում, թե՞ արդեն պետական ռեկետի շրջանակներում ում գույքն ուզենան, երբ ուզենան՝ խլում են։ Ի վերջո, մարդու անձնական սեփականության, մարդու իրավունքների նորմեր կան, որոնք չի կարելի նման ցինիզմով ոտնահարել։

Եւ այսօր տեղեկացանք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը դիմել է Քննչական կոմիտե՝ ներկայացրել է իր տարակուսանքն ու առարկությունները կատարվածի հետ կապված՝ հարցեր ուղղել ՔԿ-ին, որոնք ամփոփել է մեկ նախադասությամբ․ «Ինչ իրավական ու փաստական հիմքով են դրանք փոխանցվել Պատկերասրահին ու հրապարակայնորեն ներկայացվել որպես արդեն «պետականացված» գույք, «առգրավված» և «պետականացված» հասկացությունները տարբեր իրավական
բովանդակություն ունեն»։

Դատախազությունը հաղորդում է, որ «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված
ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն
ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել Tue, 03 Nov 2026 12:00:32 +0400 Թուրքիայի Քոնյա…

7 րոպե ago

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը Tue, 03 Nov 2026 11:59:00…

9 րոպե ago

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել Tue, 03 Nov 2026 11:54:39…

13 րոպե ago

Ինչու է մեկնում Մոնակո

Ինչու է մեկնում Մոնակո Tue, 03 Nov 2026 11:53:02 +0400 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

15 րոպե ago

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը»

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը» Tue, 03 Nov 2026 11:50:34 +0400 ԱԺ -ում, պետական բյուջեի քննարկման…

17 րոպե ago

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր Tue, 03 Nov 2026 11:45:54 +0400…

22 րոպե ago