Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում

Wed, 07 Oct 2026 13:15:30 +0400


Հայտնի է, որ աշխարհաքաղաքական ներկայիս վերաձեւումների եւ կոշտ մրցապայքարի պայմաններում Միացյալ Նահանգները, նախկին սովետական տարածքում որոշակի հեռահար նպատակներ ունենալով՝ ուղղված Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ, ամրացնում է դիրքերը Հարավային Կովկասում։ Դա Վաշինգտոնն անում է սովորաբար դեմոկրատական կառույցներին, տեխնոլոգիաների ոլորտին եւ շուկայի բարեփոխումներին աջակցության միջոցով։ Թրամփի վարչակազմի համար Հայաստանն այս համատեքստում արժեքավոր «գործընկեր» է (ավելի կոնկրետ՝ գործիք)։

Այդ նպատակով Միացյալ Նահանգները ձգտում է Հայաստանը տնտեսապես կապել արեւմտյան ճամբարին եւ հատկապես՝ իրեն։ Այդ ճանապարհին Հայաստանում տեղի են ունենում որոշակի վերափոխումներ, համապատասխանեցում արեւմտյան ճամբարի ստանդարտներին։ Իսկ ահա «Թրամփի ուղին» կամ TRIPP նախագիծը շատ ամերիկացի վերլուծաբաններ, ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը, սկսել են անվանել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի ամերիկյան տարբերակը։ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում իր դիրքերն ամրացնելու համար Հայաստանում իրականացնում է ոչ թե զատ-զատ նախագծեր, այլ համակարգված նախագծերի համալիր՝ երկաթուղի, ավտոմայրուղի, նավթագազային տրանսպորտայնացման ուղիներ, էլեկտրամատակարարման գծերի անցկացում, օպտիկամանրաթելային ցանցի ներդրում եւ այլն։ Այս ամենը, սակայն, ունի իր գինը կամ նախապայմանը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է սառեցվեն։ Ու դա հետեւողականորեն արվում է։ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ԵԱՏՄ անդամակցության հարցի հետ կապված որոշումներին մնացել է քիչ ժամանակ՝ մինչեւ դեկտեմբեր, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը։ Հայաստանն այսօր շատ լուրջ ընտրության առաջ է կանգնած, որը տեղային կամ ռեգիոնալ մակարդակից ավելին է։ Հայաստանը խառնվել է գեոպոլիտիկ գլոբալ ճամբարների մրցապայքարին, իսկ նման դեպքերում սխալվողներին սովորաբար չեն ներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավինյանի հետ հանդիպում են պահանջում․ բողոքի ակցիա

Ավինյանի հետ հանդիպում են պահանջում․ բողոքի ակցիա Mon, 12 Oct 2026 12:37:14 +0400 Երևանի Աջափնյակ…

6 րոպե ago

Թրամփը պնդում է՝ Ուկրաինային նոր ղեկավար է պետք, իսկ Կրե՞մլը

Թրամփը պնդում է՝ Ուկրաինային նոր ղեկավար է պետք, իսկ Կրե՞մլը Mon, 12 Oct 2026 12:30:11…

13 րոպե ago

Մեզ պետք ա, որ մենք մեր երկրում լավ ապրենք

Մեզ պետք ա, որ մենք մեր երկրում լավ ապրենք Mon, 12 Oct 2026 12:24:48 +0400…

19 րոպե ago

Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով

Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով Mon, 12 Oct 2026…

20 րոպե ago

Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը

Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը Mon, 12 Oct 2026 12:16:12 +0400 Latest news from Secure…

27 րոպե ago

Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը

Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը Mon, 12 Oct 2026 12:15:47…

28 րոպե ago