Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Wed, 07 Oct 2026 23:30:31 +0400


Թուրքիայի և Ադրբեջանի միջև «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարով ձևավորված եղբայրական հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են հարվածի տակ։ Նման տեսակետ է հայտնել իսլամիստական, աջակողմյան և իշխանամետ լրատվամիջոց համարվող թուրքական «Yeni Akit» կայքը, որի հրապարակումը մեջբերում է Ermenihaber-ը։

Հրապարակված հոդվածում նշվում է, որ ոմանք փորձում են պառակտել Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը։

Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն APA-ն հոկտեմբերի 6-ին Թուրքիա-Իսրայել նավային երթևեկության թեմայով հետաքննությունը հրապարակվելուց ժամեր անց անհասանելի է դարձել։

«Ադրբեջանական APA գործակալությունը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Թուրքիայի նավահանգիստներից դեպի Իսրայել իրականացվել է 456 ուղիղ նավագնացություն։ Այն, որ հրապարակումից մի քանի ժամ անց այդ նյութն այլևս հասանելի չի եղել APA-ի ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն էջերում, հարց է առաջացնում՝ «արդյո՞ք փորձում են լարվածություն ստեղծել, որն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի պատմական եղբայրության դեմ», – գրում է թուրքական լրատվամիջոցը։

Ըստ ադրբեջանական հրապարակման՝ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը շարունակվում է բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է հանրությանը։ Նավերի հետագծման համակարգերի տվյալների վրա հիմնված հրապարակման մեջ նշվել է, որ Թուրքիայի նավերը մեկնում են Իսրայելի նավահանգիստներ տարբեր երկրների դրոշի տակ։

Մինչև այժմ APA-ն որևէ բացատրություն կամ պարզաբանում չի հրապարակել այն մասին, թե ինչու է այդ հրապարակումը ժամեր անց հեռացվել կայքէջից։

«Հայտնի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան երկու երկրների միջև սովորական դիվանագիտական կապերը, և հանրային դաշտում քննարկվում է, թե ում են ծառայում այն հրապարակումներն ու հայտարարությունները, որոնք կարող են խորացնել փոխադարձ լարվածությունը»,- տարակուսանք է հայտնում թուրքական աղբյուրը։

Այդուհանդերձ վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել։ Մի կողմից Թուրքիայի հանրային դաշտում քննարկվում է Ադրբեջանում գլխաշորի արգելքի հարցը, մյուս կողմից՝ Թուրքիային թիրախավորող հայտարարություններ են հնչում Բաքվից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում Mon, 02 Nov 2026 10:00:18 +0400 Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ…

22 րոպե ago

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

47 րոպե ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

1 ժամ ago

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

11 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

11 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

11 ժամ ago