Սահմանապահ կանայք միշտ էլ պետք է խիզախ լինեն

Սահմանապահ կանայք միշտ էլ պետք է խիզախ լինեն

Thu, 08 Oct 2026 22:15:08 +0400


Շաքի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո մեր հանրությունը բավականին տագնապած է ու անհանգիստ: Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տարի է հանրությանը «կերակրում» է խաղաղասիրական կեղծ թեզերով, խոսում է այն մասին, որ 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով այլեւս տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել եւ մենք հիմա պետք է հարեւանների հետ ջան ասենք՝ ջան լսենք։ Իսկ այս դեպքը եկավ ապացուցելու, որ այդ բոլորը լեգենդ է, հորինվածք՝ ադրբեջանցիները չեն ուզում խաղաղ ապրել, նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում կրակելու են հայի վրա, նրանց երկրում շարունակ ատելություն է սերմանվում հայի նկատմամբ, իսկ մեր անպաշտպան սահմանների պարագայում այս՝ ադրբեջանցի զինված զինծառայողն անցնում է սահմանը եւ կրակում հայ անօգնական կնոջ վրա` նրա երեխաների աչքի առաջ: Այս առումով ամենախոցելի վիճակում սահմանամերձ տարածքներն են, Սյունիքի համայնքները։

Խնձորեսկի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արմինե Սաֆյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ են մտածում կատարվածի մասին տեղացիները: Սաֆյանը նկատեց. «Անհանգստությունը, տագնապը միշտ էլ կա, բայց մենք ամուր կանգնած ենք մեր հողի, մեր ջրի վրա, վախը միշտ կա, բայց որ ասենք շատ վախենալու բան կա, չէ: Սիսիանում է կատարվել դեպքը, ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ ա եղել, բայց մեր սահմանապահները միշտ էլ պատրաստ կանգնած են իրենց տեղում: Անի Ավետիսյանի օրինակով հայ կանայք, առավել ևս` սահմանապահ կանայք պետք է միշտ էլ խիզախ լինեն: Այդ կինն իր երեխաներին, իր ընտանիքին պաշտպանելու համար այդ քայլին դիմեց, այդպես էլ պետք է լիներ: Մեր բնակիչները պետք է միշտ էլ պատրաստ լինեն, զգոն լինեն»:

Մենք նաև հետաքրքրվեցինք վարչական ղեկավարից, թե ի՞նչ է մտածում Գորիսի ՏԻՄ ընտրությունների մասին: Մեր զրուցակիցը շեշտեց. «Մենք բոլորս էլ գիտենք, որ պետք է ընտրենք մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին: Նա հոյակապ համայնքապետ է, թե Գորիսի համար, թե մեր համայնքների համար նա շատ բան է արել»: Բայց նրան շատերն են քննադատում ընդդիմադիր դիրքերը զիջելու, իշխանության հետ ընտրություններին մասնակցելու համար, նկատեցինք. «Դե քննադատողներ էլ կլինեն, բայց չկա դրա կարիքը: Բոլորս էլ գիտենք, թե պարոն Առուշանյանը ինչպիսի համայնքապետ է, և ինչ գործեր ունի արած: Մենք համայնքապետ ենք ընտրում, Առուշանյանը անկուսակցական է, իսկ մենք գիտենք, որ նա է այն միակը, ով պետք է լինի մեր համայնքապետը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

9 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

9 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

10 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

10 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

10 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

11 ժամ ago