«Հրապարակ». Սկանդալի հերոս ուսուցչուհին դպրոցից հեռացել է

«Հրապարակ». Սկանդալի հերոս ուսուցչուհին դպրոցից հեռացել է

Fri, 09 Oct 2026 10:45:39 +0400


Նախորդ տարի՝ մայիսին, Փարաքար խոշորացված համայնքի Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը սկանդալի կիզակետում էր հայտնվել: Ողջ հանրապետությունը քննարկում էր ուսուցչուհու եւ աշակերտների միջեւ տեղի ունեցած սկանդալը: Աշակերտները եւ ծնողները հայտարարել էին, որ ուսուցչուհին ասել է․ «Հային ճանաչելով՝ թուրքին սիրում եմ»։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ աշակերտները պնդում էին, որ ուսուցչուհին դասի ժամին յասաման է կերել։ Ուսուցչուհին էլ ասում էր, որ նման բան չկա, դա սուտ է։ Կատարվածից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ խստորեն դատապարտելով միջադեպը եւ պաշտպանելով ուսուցչուհուն։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսեւորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ»։

Նախարարությունից նշել էին, որ Մերձավանի դպրոցն իրենց ուշադրության կենտրոնում է լինելու: Խնդրին էր անդրադարձել նաեւ ՀՀ ՄԻՊ-ը, իսկ ՔՊ-ականներն իրենց անձնական պաշտպանության տակ էին վերցրել ուսուցչուհուն, որը, ըստ նրան ճանաչողների, մի շարք դպրոցներում է աշխատել, սակայն ամենուր կոնֆլիկտ է ստեղծել եւ դպրոցից դպրոց տեղափոխվել: Նաեւ համացանցում հրապարակումներ եղան, որ 58-ամյա մանկավարժը հաշվառված է բուժհաստատություններից մեկում եւ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիր:

Մեզ պատմեցին, որ տեղի ունեցածից հետո ուսուցչուհին որոշ ժամանակ աշխատել է դպրոցում, սակայն վերջերս հեռացել է Մերձավանի դպրոցից: Մերձավանի միջնակարգ դպրոցից «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ Ռոզա Դավթյանն այլեւս չի աշխատում դպրոցում։ «Ինչի՞ համար եք ուզում ճշտել, նա էլ չի աշխատում մեզ մոտ: Մենք հիմա հանգիստ աշխատում ենք»,- ասաց տնօրենը եւ հավելեց, որ ո՛չ տեղյակ է Դավթյանի մասին, ո՛չ էլ ուզում է տեղեկանալ: Իսկ թե ինչու է հեռացել Մերձավանի դպրոցից կամ գուցե` հեռացվել, տնօրենն ասաց՝ գաղտնիք է, չի կարող մեզ ասել:

Զրուցեցինք նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ։ «Իմ տեղեկություններով, Ռոզա Դավթյանը մինչեւ սեպտեմբերի 1-ն աշխատել է Մերձավանի դպրոցում, իսկ թե հիմա ինչու չի աշխատում, տեղյակ չենք: Մեր լիազորությունները, ըստ նոր փոփոխությունների, սահմանափակված են»: Դպրոցները, հիշեցնենք, սեպտեմբերի 1-ից անցել են ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

2 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

2 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

2 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

2 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

3 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

3 ժամ ago