Ադրբեջանի հետ խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյանը Պուտինին ևս շնորհակալ է

Ադրբեջանի հետ խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյանը Պուտինին ևս շնորհակալ է

Fri, 09 Oct 2026 10:57:36 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

ՀՀ վարչապետը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, հատկապես հիշատակելով այն դրույթը, թե «կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում ևս այդպիսիք չեն ներկայացնի»։

Փաշինյանը հիշեցրել է, որ այս դրույթները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։

«2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու համար։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելուց հետո մենք չկարողացանք հասնել խաղաղության», – նշել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ կենսունակ տարբերակ կար, և այս ճարտարապետությունը կառուցվել է Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

12 րոպե ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

13 րոպե ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

31 րոպե ago

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400 Ձախ արմատական խմբերի կողմից…

60 րոպե ago

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը Mon, 02 Nov 2026 13:45:31 +0400 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին,…

1 ժամ ago

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

2 ժամ ago