Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Sat, 10 Oct 2026 10:32:27 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել․

«Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։

Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։

Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։

Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։

Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։

Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։

Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք Mon, 23 Nov 2026 17:00:17 +0400 Ռուսաստանի…

15 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը կկանչվի դատարան

Նիկոլ Փաշինյանը կկանչվի դատարան Mon, 23 Nov 2026 16:54:00 +0400 Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի…

21 րոպե ago

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ Mon, 23 Nov 2026 16:45:26 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

30 րոպե ago

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Mon, 23 Nov 2026 16:35:20 +0400 «Լիդիան Արմենիան»…

40 րոպե ago

Գազը կտրուկ թանկացել է Եվրոպայում․ ո՞րն է պատճառը

Գազը կտրուկ թանկացել է Եվրոպայում․ ո՞րն է պատճառը Mon, 23 Nov 2026 16:30:43 +0400 Bloomberg-ը…

45 րոպե ago

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին Mon, 23 Nov 2026 16:19:19 +0400 Այսօր` նոյեմբերի 23-ին,…

56 րոպե ago