Տիտղոսակիր պատմաբանն ու բառարանագիրը

Տիտղոսակիր պատմաբանն ու բառարանագիրը

Sat, 10 Oct 2026 20:45:59 +0400


Դաղբաշյան ազգանունը, անշուշտ, շատերին է ծանոթ, բայց քչերը երեւի գիտեն 19-րդ դարի պատմաբան-բառարանագիր Հարություն Դաղբաշյանի գործունեության մասին։ Նա ծնվել է 1866 թ․՝ ներկայիս Տավուշի մարզի Ղալաչա (Բերդավան) գյուղում։ 1881-1887թթ․ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի եւ Բեռլինի համալսարաններում։ 1893 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Դաղբաշյանի «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (1906թ․, 125 հազար բառ) եւ «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911թ․, 70 հազար բառ եւ 20 հազար ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչվող առաջին բառարաններն են` կազմված գիտական բարձր մակարդակով եւ լեզվաբանական բառարանագիտական պահանջներին համապատասխան։ Դաղբաշյանը հեղինակ է նաեւ «Փավստոս Բուզանդացին եւ յուր պատմության խարդախողը» (1898թ․), «Արեւելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913թ․) եւ այլ աշխատությունների։ Կազմել է նաեւ ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար։ Անավարտ է մնացել նրա հանրագիտական բառարանը: Հարություն Դաղբաշյանն իր երկնային կյանքն ավարտել է 1939թ․՝ Լենինգրադում։ Նա մեկն է 15-19-րդ դարերի շուրջ 600 այն հայտնի հայերից, ովքեր տեղ են գտել Ասատուր Փաշայանի «Տիտղոսակիր հայեր 15-19-րդ դարեր» (Երեւան, 2001թ․) գրքում։

Թող այս փոքրիկ հրապարակումը մաքրի մոռացումի փոշին եւ հիշեցնի Հարություն Դաղբաշյանի ծննդյան 160-ամյա հոբելյանի մասին եւ ընթերցողին ուղղորդի դեպի Դաղբաշյանի ստեղծած բառարաններն ու աշխատությունները։

Վաղարշակ Ղորխմազյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

15 րոպե ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

30 րոպե ago

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Sat,…

45 րոպե ago

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը Sat, 31 Oct 2026 21:45:45 +0400 Հայկական կինոյի պատմության…

1 ժամ ago

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը Sat, 31 Oct 2026 21:15:30 +0400 Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս…

2 ժամ ago

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ Sat, 31 Oct 2026 21:00:20 +0400 Փաշինյանը…

2 ժամ ago