Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել

Mon, 12 Oct 2026 12:07:45 +0400


Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն: Մրցույթն անցկացվելու է 2027 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Փաստորեն, ամենապրեստիժնի համարվող, բարձր վարձատրությամբ ստորաբաժանումում կան թափուր հաստիքներ եւ դատախազության մյուս կառույցներից ոչ ոք չի ցանկանում տեղափոխվել ու աշխատել այս վարչությունում։ Այսինքն, ներքին մրցույթով չեն համալրում թափուր հաստիքները եւ անգամ մյուս իրավապահ համակարգերից չեն կադրեր ընդունում, այլ փողոցից իրավաբաններ են ընդունում։

Ի դեպ, դատախազ նշանակվելու պահանջներն էլ շատ մատչելի են՝ ընդամենը իրավաբանական կրթություն պետք է ունենա, նախկինում դատված չլինի եւ դատախազ աշխատելուն խոչընդոտող հիվանդությամբ հիվանդ չլինի։ Իսկ դատախազների բաց մրցույթին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի «բարձրագույն իրավագիտական կրթություն (ստացված Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում՝ ճանաչված համապատասխան կարգով), տիրապետում է հայոց լեզվին և ունի բարձր բարոյական հատկանիշներ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ Fri, 06 Nov 2026 15:11:10…

12 րոպե ago

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Fri, 06 Nov 2026 15:00:09 +0400…

23 րոպե ago

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

38 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

50 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

1 ժամ ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

1 ժամ ago