Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք

Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք

Mon, 12 Oct 2026 19:15:29 +0400


«Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտե մի գյուղ, կասեն՝ սաղ Հայաստանը թփրտում ա վախից, գնացել եք այդ գյուղ՝ ահուսարսափ տեսե՞լ եք»,-այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական Սասուն Միքայելյանը: Թե Միքայելյանը, թե նրա քաղաքական թիմի մյուս անդամները դեմ են՝ պատկան մարմինների պատասխանատուներին խորհրդարան կանչելու ու Շաքիի դեպքերի մասով հարցեր տալուն: Իսկ խորհրդարանում քննարկում են ԱԱԾ տնօրենին, պաշտպանության նախարարին եւ մյուսներին հրավիրելու եւ լսելու հարցը։ Չենք զարմանա, եթե պարզվի, որ սույն անձանց լոբբինգով է Միքայելյանը դեմ արտահայտվում։ Մինչդեռ ակնհայտ է, որ սահմանը բաց է, պաշտպանված չէ եւ անգամ ապօրինի սահմանախախտման մասին մյուս կողմից ինֆորմացիա ստանալուց հետո այդ մարմինները չեն կարողացել հայտնաբերել զենքը ձեռքին ՀՀ սուվերեն տարածքում մի քանի օր շրջագայող զինվորին, որն ի վերջո՝ հայ կնոջն ու նրա զավակներին ծանր վնասվածքներ հասցրեց։

ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ եկեղեցու խնդիրները և Վեհափառի հետ կապված խնդիրները քննարկելու փոխարեն, որով քննիչ հանձնաժողով են ստեղծել, իրենք պիտի քննիչ հանձնաժողով ստեղծեին՝ քննարկելու բանակում ինքնասպանությունների, մահերի խայտառակ դեպքերը, որոնցից վերջինն էլ երեկ էր:

«Այդ կոնտեքստում պետք է քննարկեն նաև Շաքիի դեպքը, որովհետև սա այլևս ազգային անվտանգության խնդիր է: Սա սարսափելի բան է, այսպիսի վիճակագրություն Հայաստանի պատմության մեջ չի եղել: Իրենք ասում են 8 ամսվա մեջ 16 մահ, Վանաձորի հելսինկյան ասամբլեայի տվյալներով 7 ամսվա մեջ 30 մահ բանակում, որոշները ինքնասպանություն, որոշները տարբեր պատճառներով: Նման վիճակագրություն չի եղել՝ այ սրա հետ կապված քննիչ հանձնաժողով պիտի ստեղծեն և, բնականաբար, այդ քննիչ հանձնաժողովում պիտի քննվի այն հարցը, թե ինչպես եղավ, որ ադրբեջանցի զինվորը՝ չգիտեմ դասալիք, թե դիվերսանտ, կարողացավ 12 կիլոմետր մտնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը և հասնել Շաքի գյուղ, որն, ի դեպ, սահմանամերձ գյուղ չէ»,-ասաց Զոհրաբյանը:

Նախկին պատգամավորը հիշեցնում է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ազգային Ժողովում նորից վերանայել են սահմանամերձ գյուղերի ցանկը և 82 գյուղ ստացել է սահմանամերձի կարգավիճակ՝ Շաքին այդ գյուղերի մեջ չէ: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանը, Զոհրաբյանն ասաց. «Այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որ զարհուրելով Ալիևից, ասում էր՝ մենք պետք է խելոք մնանք, ինչքան խելոք մնանք, այնքան մեր համար լավ կլինի: Դե Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում։ Շարքային քաղաքացին էլ կարող է զարհուրել այն իրավիճակից, երբ սահմաններն անվտանգ չեն, և ցանկացած պահի ինչ-որ մի ադրբեջանցի, թշնամի, անարգել կարող է անցնել ՀՀ սուվերեն սահմանը, կարող է Ձեր դուռը բացեք ու տեսնեք, որ Ձեր երեխային պատանդառած՝ նստած է: Սասունն էլ Ալիևից է զարհուրում, հիմա տանենք, գլխին մո՞մ թափենք, ի՞նչ անենք»,- հռետորական հարց տվեց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե այս ամենը Փաշինյանի «Ապագա կա»-ի տեսլականի որ պատկերի հետ է համընկնում, նա ասաց՝ զարմանում է, որ ապագայի վերաբերյալ հարց ենք բարձրացնում, քանի որ վստահ չի, որ մինչև 2031 թվականը ՀՀ պետականությունը՝ առնվազն այս սահմաններով, կլինի, թե ոչ ու բացարձակ անիմաստ է համարում ապագայի տեսլականի մասին խոսել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

54 րոպե ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

58 րոպե ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

2 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

2 ժամ ago