«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

Tue, 13 Oct 2026 11:15:38 +0400


Չորս պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Արման Պետրոսյանն առաջարկում է շքանշան տալ Շաքիի բնակիչ, իր երեխաներին ադրբեջանցի զինվորականից պաշտպանած ու դրա հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանին: «Առաջարկում եմ շքանշանով պարգեւատրելԱնի Ասատրյանին, եւ ժողովրդի կողմից տրվող պարգեւատրման հիմնական նպատակն է իր քաջ սխրագործությունը գովերգելը, եւ որ Այծեմնիկից ու Սոսե մայրիկից հետո լինի պայքարող հայ կնոջ կերպար: Իր արածը մենք պետք է ամրագրենք որպես արժեք»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, արդեն նրան այցելել են եւ սիմվոլիկ «Մայր հերոսուհի» շքանշանն են հանձնել՝ որպես հայ կնոջ խիզախության ու պայքարի խորհրդանիշ:

Պետրոսյանը նշում է, որ Անի Ավետիսյանի սխրագործությունը՝ հատկապես այսքան պարտություններից ու նվաստացումներից հետո, դրական առումով հոգեբանական մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր հասարակության վրա․ «Հայի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար երբեմն պետք են այսպիսի բացառիկ խիզախություններ, իսկ դա պետք է ամրագրել»: Նա շեշտեց, որ բանակի ու ԱԱԾ-ի «ճեղքվածքների» հետեւանքով է, որ կինն է ստիպված եղել դիմակայել զինված ադրբեջանցուն: Իսկ Անի Ավետիսյանին մեղադրողները հայ հանրության լայն շրջանակները չեն՝ նշում է պատերազմների մասնակիցն ու հավելում, որ կնոջը մեղադրողներն Արամ Սարգսյանն ու նրա նման մարդիկ են, եւ հենց այդ մտածելակերպի հետեւանքով է, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է:

«Ես իմ նախաձեռնության մասին բարձրաձայնելուց սկզբում հատուկ նշեցի, քանի որ պետությունը, իշխող քաղաքական ուժը չի պարգեւատրել կամ խրախուսանքի չի ներկայացրել տվյալ անձին, ուրեմն պետք է պարգեւատրենք մենք՝ ժողովուրդը: Հասկանում ենք, որ 3 միլիոնը կամ 2 միլիոնը ներգրավվածություն չեն ունենալու այս նախաձեռնությանը, կլինեն այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են ինչ-որ դրական քայլ անելու համար գնալ ինչ-որ գործողությունների: Դա կլինի սոցհարթակներում տեղեկատվության տարածումը, միանալ միջոցառմանը, մեծարման երեկո կազմակերպել, ամեն մեկն իր տարբերակով կարող է մասնակցել»,- ասաց զրուցակիցս եւ նշեց, որ այս նախաձեռնության հետ կապված՝ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: Երկրորդ փուլում հայտարարելու են շքանշանի դիզայնի ու անվան մրցույթ, որտեղ կընտրվի լավագույն տարբերակը։ Երրորդ փուլում կհայտարարվի դրամահավաք, քանի որ շքանշանը ոսկյա է լինելու։ Չորրորդ փուլում արդեն ձեւավորված նախաձեռնող խմբի կողմից կկազմակերպվի մեծարման երեկո, որտեղ էլ առողջանալուց հետո Անի Ավետիսյանին կպարգեւատրեն այդ շքանշանով: Իսկ նախաձեռնող խմբին կարող է միանալ ցանկացած ոք։ Նույնիսկ ՔՊ-ականնե՞րը՝ հարցրինք մենք։ «Եթե այդ կուսակցությունից կգտնվի գոնե մեկ ՔՊ-ական կամ կառավարության անդամ, որը ռիսկ կունենա ներգրավվելու, ես մեծ սիրով կներգրավեմ իրեն, քանի որ այդ քայլով նա դուրս է գալու Նիկոլ Փաշինյանի սկզբունքների դեմ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի Thu, 05 Nov 2026 18:30:50…

15 րոպե ago

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05…

27 րոպե ago

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում…

31 րոպե ago

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

47 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

53 րոպե ago

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային Thu, 05 Nov 2026 17:51:31 +0400 Latest…

55 րոպե ago