Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները

Wed, 14 Oct 2026 18:15:27 +0400


Արդյոք հե՞շտ է լինել Նիկոլի հպատակ, նրա հլու-հնազանդ կամակատար: Կարծում եք՝ այդքան հե՞շտ է հոգեբանորեն սեփական ուղեղին ստիպել՝ խզել կապը բանականության հետ, ստիպել ասել բաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ տրամաբանական չեն, շատ հաճախ անիմաստ են եւ հակասական, բայց դրանք պետք են՝ պաշտոնը պահելու եւ իշխանական հիերարխիայի մեջ սեփական տեղը պաշտպանելու համար:

Վերցնենք մի սովորական, շարքային պաշտոնյայի, օրինակ` ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ մի շարքային չինովնիկ, որն իր հոգին հանուն պաշտոնի ծախել է սատանային, ստացել է պաշտոն՝ համաձայնելով հրաժարվել բանականությունից: Տեսեք, թե ինչպես է դա դրսեւորվում: Երբ նա խոսում է ներդրումներից, որոնք ապահովելու են տնտեսական աճ եւ զարգացում, երբ խոսում է բիզնեսին գործունեության առավել նպաստավոր պայմաններ տրամադրելու անհրաժեշտության մասին, լրագրողը նրան հարց է տալիս, թե այդ դեպքում ինչու շատ բիզնեսներ, որոնք պատկանում են ընդդիմության տարբեր ներկայացուցիչների` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուս ընդդիմադիր գործիչներին, որոնք կարող էին հիմա հավելյալ արժեք գեներացնել եւ հարկեր վճարել պետությանը, զրկված են նման հնարավորությունից եւ ամիսներ շարունակ կապարակնքված են: «Դուք սրա մեջ խնդիրներ տեսնո՞ւմ եք»,- հարցնում է լրագրողը:

Տեսեք, թե ինչ է ասում ֆինանսների նախարարը, բառացի. «Ես ընդհանրապես խնդիր եմ տեսնում, որ կան բիզնեսներ, որոնք մրցակցությունից դուրս են կամ նույն ձեւով չեն մրցակցում շուկայում` ինչպես մնացածը, եւ էս մրցակցության խնդիրը մեր տնտեսության մեջ կարեւոր հարց է, որը մենք պետք է ապագայում լուծենք: Խոսքը չի գնում հարկեր վճարելու-չվճարելու խնդրին, այլ այս կամ այն պատճառով գերիշխող դիրք ունենալու կամ ավելի բարենպաստ միջավայր ունենալու, քան նոր շուկա մուտք գործող ընկերությունները, քան կարող էին ունենալ»: Լրագրողը, տեսնելով, որ Հովհաննիսյանը սարսափած է հարցից, չգիտի, թե ինչի մասին խոսի կամ ինչ ասի, հարցնում է. «Խոսքը կապիտալի նախնական կուտակման տեսակետից եք ասում», փորձելով ուղղորդել Հովհաննիսյանին այն դաշտ, որ նա ասի, թե ընդդիմության առաջնորդները կապիտալի նախնական կուտակման փուլում որոշ առավելություն են ունեցել, ինչն արդար չէ:

Հովհաննիսյանը վախից կտրվել է իրականությունից եւ հետ չի գալիս. «Նաեւ նախնական կապիտալի, շուկայում զբաղացրած դերի, շուկայական մեխանիզմների ոչ կատարյալ լինելու հետ կապված: Ընդհանրապես, այս հարցը կա Հայաստանում, որովհետեւ կա ուսումնասիրություն այն մասին, որ Հայաստանում արտադրողական ձեռնարկությունները չեն աճում, փոխարենը ոչ արտադրողական ձեռնարկություններն աճում են: Եվ սա մի հարց է, որով մենք պետք է զբաղվենք առաջիկայում եւ հասկանանք` ինչպես մենք պետք է մեր տնտեսության մեջ էնպիսի շուկաներ ստեղծենք, որտեղ մրցակցությունն իրականում որոշի ամեն ինչ»: Սպասեք, բայց այս ամեն ինչն ի՞նչ կապ ունի ընդդիմության դեմ սկսված տնտեսական տեռորի հետ, ի՞նչ կապ ունի մարդկանց աշխատելու հնարավորությունից զրկելու, նրանց առանց դատ ու օրենքի ունեզրկելու փաշինյանական կամայականության հետ:
Բայց Հովհաննիսյանը, ի վերջո, հասկանում է, որ ինքն ինչ-որ բան պետք է ասի, որովհետեւ լրագրողի հայացքը պատասխան է պահանջում, իսկ հարցի կրկնությունը հղի է ավելի անկանխատեսելի հետեւանքներով. «Խոսքս չի վերաբերում Ձեր կողմից նշված ընկերություններին, ես չգիտեմ, թե ինչ պատճառով են էդ ընկերությունները փակվել, հաստատ՝ կան դրա համար որոշակի պատճառներ, ես այդ տեղեկություններին չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ կան հիմնավոր պատճառներ»: Ինքը չգիտի, թե ինչի համար են փակվել, բայց եթե Փաշինյանի հրահանգով են փակվել, ուրեմն հաստատ պատճառները հիմնավոր են: Եվ սա ֆինանսների նախարարի պատասխանն է, մի մարդու, որը ոչ թե այդ հիմնարկի պահակն է, այլ երկրի ֆինանսների նախարարը:

Ասել, որ վիճակը ողբերգական է, նշանակում է ոչինչ չասել: Այս մարդիկ ոչ միայն երկրի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը չեն որոշում, ինչը պետք է, որ անեին ի պաշտոնե, այլեւ ոչինչ չեն որոշում: Պատկերացնո՞ւմ եք մի ֆինանսների նախարարի, որը հարցազրույցի ժամանակ այսպիսի միտք արտահայտի. «Այո, հերքել հնարավոր չի, որ դոլարի եւ դրամի հարաբերության էսպիսի պայմաններում, ապրանքների մրցունակությունը եւ ծառայությունների մրցունակությունը որոշակի ճնշման տակ է»: Իսկ ո՞ւմ պարտականությունների տիրույթում են այդ փոխարժեքի ձեւավորումը, այդ ճնշումը չեզոքացնելը, երբ դա մի ամիս չէ, մեկ տարի չէ, անընդհատ է եւ շարունակական աճող: Երեւի Հովհաննիսյանը համարում է, որ իր գործը` որպես նախարարի, փաստն արձանագրելն է, իսկ մնացածի հետ ինքը գործ չունի: Փորձի միջամտել` կարող է զրկվել նախարարի պաշտոնից, իսկ մի՞թե դա իրեն պետք է:
Մի հարցի մասին եւս` երբ նրան հարցնում են, թե արդյո՞ք կառավարությունը բավարար ռեսուրս ունի՝ դիմակայելու գազի գնի թանկացմանը, նա սկզբում ասում է, որ իրենք մշակել են սցենարներ, որ գազի գինը այս կամ այն չափով թանկանալու դեպքում ինչ տեղի կունենա, ապա ավելացնում. «Իհարկե, կարող են լինել շոկեր, որ ոչ մի ռեզերվ չի կարա դիմանա էդտեղ»: Բայց հենց այդ պահին հիշում է, որ ինքն ապրում է իրական եւ ինքնիշխան Հայաստանում, որտեղ իշխում է ամենակարող Փաշինյանը, եւ միանգամից ավելացնում. «Ես կարծում եմ, որ մենք կվճարենք ցանկացած գին, որը շուկայական ձեւով կձեւավորվի»: Հիմա ի՞նչ` կա՞ շոկ, որին ոչինչ եւ ոչ մի ռեսուրս չի դիմանա, թե՞, այնուամենայնիվ, կարելի է ցանկացած գին վճարել:

Փաշինյանական խունտայի տապալումից հետո, այդ խունտայի անդամներին պետք է մեկուսացնել հասարակությունից եւ հարկադրաբար ուղարկել հոգեբանական վերականգնման: Դժվար է ասել, թե դա քանի տասնամյակ կտեւի եւ որքանով արդյունավետ կլինի: Կոնկրետ օրինակների վրա պետք է ուսումնասիրել` արդյոք հնարավո՞ր է բանականության հետ կապը խզած մարդու մոտ վերականգնել կապը դրա հետ, թե՞ այդ կապը վերանում է մեկընդմիշտ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին Wed, 14 Oct…

13 րոպե ago

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները Wed, 14 Oct 2026 23:15:02 +0400…

28 րոպե ago

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում Wed, 14 Oct 2026 23:00:19 +0400…

43 րոպե ago

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը Wed, 14 Oct 2026 22:30:25 +0400 Ամերիկացի ֆերմեր Ռոն Վոլեսը՝…

1 ժամ ago

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր»

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր» Wed, 14 Oct 2026 22:24:06 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

1 ժամ ago

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը Wed, 14 Oct 2026 22:23:19 +0400…

1 ժամ ago