«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Thu, 15 Oct 2026 08:00:46 +0400


Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։ Հատուկենտ մարդիկ են ստորագրել, որոնք կունենան այդ հասանելիությունը։

Խմբակցությունից չմանրամասնեցին՝ ասելով, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով են նման որոշում կայացրել։ Սակայն, մեր տեղեկություններով, այդ որոշման պատճառն այն է, որ թիմը չհայտնվի իշխանության թիրախում, եւ գործ չսարքեն որեւէ մեկի գլխին՝ պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար, ինչպես արեցին Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի դեպքում։ Ասենք՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներից միայն Վաղինակ Վարդանովը «դոստուպ» ունի, որը նաեւ հանձնաժողովի փոխնախագահն է, իսկ այդ հանձնաժողովի անդամ են նաեւ Գառնիկ Դավթյանն ու Անուշ Միրզոյանը։ Սա նշանակում է, որ ֆրակցիայից հատուկենտ մարդիկ իրավունք կունենան մասնակցելու փակ-գաղտնի քննարկումներին, օրինակ՝ բյուջեի գաղտնի բաժինների քննարկումներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին կալանքի են տանելու, հետո փորձեմ բանակցել, չի լինելու. Կարապետյան

Սամվել Կարապետյանին կալանքի են տանելու, հետո փորձեմ բանակցել, չի լինելու. Կարապետյան Wed, 04 Nov 2026…

11 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է Wed, 04 Nov 2026 16:58:42 +0400 Latest news from…

19 րոպե ago

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Wed, 04 Nov…

27 րոպե ago

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ Wed, 04 Nov 2026 16:45:19 +0400 Փաշինյանն…

32 րոպե ago

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը Wed, 04 Nov 2026 16:31:17 +0400…

46 րոպե ago

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են Wed, 04 Nov 2026 16:05:17…

1 ժամ ago