Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային»

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային»

Wed, 14 Oct 2026 23:56:14 +0400


Ես (կարծում եմ` դուք էլ) հարցեր ունեմ խաղաղության «ռահվիրային», որն այսօր իր խաղաղության ճանապարհային քարտեզն է հրապարակել` նոր տագնապներ ու անհանգստություն պատճառելով մեզ:

Եվ այդ տագնապի պատճառը ոչ միայն մեր 8-ամյա դառը փորձառությունն է` երբ անսպասելիորեն, մեր թիկունքում գաղտնի ու դավադիր քայլեր են արվել (ինչպես Պրագայում արված հայտարարությունը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին), այլ նաև այսօրվա հրապարակած տեքստի մանվածապատ ու անստույգ բովանդակությունը, որը մի նպատակ ունի` հող պատրաստել, որ ցանկացած հակահայ քայլ անելուց հետո հայտարարի` բայց ես ձեզ զգուշացրել էի…

Ի՞նչ է ասում մեզ` «ավետելով», որ հնարավոր է արդեն խաղաղության փաստաթուղթը ստորագրել: Ասում է` մենք պետք է հրաժարվենք փոխադարձ պահանջներից, այդ թվում` Արցախ, Նախիջևան, «արևմտյան Հայաստան»…Ընդունենք` մեզ արդեն հաշտեցրել է Արցախից հրաժարվելու գարշելի մտքի հետ, բայց այդ հրաժարվելը վերաբերու՞մ է նաև Ջերմուկի ու Սոթքի` մեզնից զավթված տարածքներին, Բերքաբերի 800 հեկտարին…Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին: Կամ Արցախի տարածքում հայկական ժառանգության պահպանմանը…

Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է հրաժարվել իր պահանջներից` ՀՀ Սահմանադրությունը փոխելու, հայկական ատոմակայանը կանգնեցնելու, հայոց եկեղեցին ոչնչացնելու…Սովետական տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների ժառանգներին` Հայաստանում բնակեցնելու մտքից:

Առհասարակ Ադրբեջանը համաձա՞յն է որևէ պահանջ առաջ չքաշելու և միմյանց «հանգիստ թողնելու» գաղափարի հետ: Թե՞ սա հերթական միակողմանի առաջարկն է, ինչպես ժամանակին արված` սահմանից «հայելային սկզբունքով հետ քաշվելու» առաջարկն էր, որն Ալիևն ուղղակի արհամարհեց, ինքն էլ արագ մոռացավ…

Ասում է` «սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»: Ի՞նչ է դա նշանակում. երբ արդեն գուգլով Տիգրանաշենի անունը Քյարքի է դարձել, Վայոց ձոր գնալու ճանապարհն էլ Վեդիով շրջանցող ճանապարհն է առաջարկվում: Եվ գիտենք, որ Արծվաշենը 2 անգամ գերազանցում է Տիգրանաշենին, բայց ինքն անցյալում բազմիցս շեշտել է, որ Արծվաշենից` որպես հայկական հող, ինքը չի կարող հրաժարվել…իբրև թե` իրավունք չունի։

Ասում է` «բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն»: Օրինակ, մենք կարողանալու՞ ենք Գորիս-Կապան ճանապարհն օգտագործել, թե՞ ջրի վրա նստած վիշապի նման Ադրբեջանը` «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակով շարունակելու է հսկել, որ «եղբայրական Հայաստանը» չօգտվի այդ ճանապարհից: Իսկ մեր Մեղրին դառնալու է «ոտքի կոխան»…
Այս մարդու յուրաքանչյուր ելույթից հետո սպասում ես, թե էլ ինչ նոր զուլում է մեր գլխին բերելու, էլի ինչ է զիջելու, էլի որտեղ է նահանջելու, որ թույլ տան մի քանի տարի էլ այս բզկտված երկրում վարչապետ աշխատի…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

1 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

2 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

2 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

2 ժամ ago