Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին

Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին

Wed, 14 Oct 2026 23:55:22 +0400


51-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա ընկերուհուն՝ 28-ամյա իտալացի թոփ-մոդել Վիտորիա Չերետիին, լուսանկարել են Հավայան կղզիների լողափերից մեկում հանգստանալիս։ Զույգն օրն անցկացրել է ափամերձ գոտում՝ լողալով օվկիանոսում և արևայրուք ընդունելով։

Հայտնիները կղզիներ են ժամանել ԴիԿապրիոյի մոտ ընկերոջ՝ դերասան Թոբի Մագուայրի նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի հարսանիքին մասնակցելու նպատակով։

ԴիԿապրիոն, որին համարում էին համաշխարհային գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը, տարիներ շարունակ մեդիադաշտում պահպանում է հոլիվուդյան «երդվյալ ամուրիի» և հեդոնիստի կարգավիճակը։ Ավելի քան քսան տարի դերասանը հանդիպել է բացառապես երիտասարդ թոփ-մոդելների և դերասանուհիների հետ, որոնց տարիքը չէր գերազանցում 25-ը։ Նրա նախկին ընկերուհիների թվում են եղել Ժիզել Բյունդխենը, Բար Ռաֆայելին, Բլեյք Լայվլին, Տոնի Գարնը և Կամիլա Մորոնեն։ Այս օրինաչափության պատճառով զանգվածային լրատվամիջոցներում ձևավորվել է կայուն մեմ՝ դերասանի «տարիքային սահմանափակման» վերաբերյալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

1 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

1 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

2 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

2 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

2 ժամ ago