«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

Thu, 15 Oct 2026 09:15:20 +0400


Ինչպես արդեն գրել ենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը «զադնի դրեց» ատոմակայանի հարցում, իսկ երեկ՝ նաեւ երկաթուղու։ Ատոմակայանի հետ կապված՝ «Ռոսատոմի» նախագահ Լիխաչովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ արեւմտյան մոդուլային կայանների փոխարեն այժմ ռուսական ստատիկ ատոմակայանի տարբերակն են ընտրել։ Իսկ երեկ Փաշինյանն ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելօզերովի գլխավորած պատվիրակությանը։ Ապա երկուստեք հայտարարեցին, որ ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու կոնցեսիայի փոփոխման հարցն առհասարակ չի քննարկվել, քննարկել են կոնցեսիայի իրականացման հետ կապված հարցեր։ Որոշվել է ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ՝ խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումներ գտնելու եւ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Իսկ ամիսներ շարունակ հայկական կողմը հայտարարում էր, թե կոնցեսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, եւ արեւմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Փաշինյանն էլ առաջարկում էր երկաթուղու կառավարումը փոխանցել որեւէ երրորդ երկրի:

Հիշեցնենք․ շաբաթներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ Ռուսաստանը սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցել գազամատակարարումը, եթե չկատարվեն իր պահանջները, որոնցից էականը ռուսական կապիտալի հանդեպ ոտնձգություններից հրաժարվելն էր։

Որպեսզի Հայաստանն անխափան գազ ստանա, Նիկոլ Փաշինյանի առաջ մի շարք պահանջներ էին դրել: Մեկը վերաբերում էր երկաթուղու եւ «Գազպրոմ»-ի, ինչպես նաեւ՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ ուղղված քայլերից հրաժարվելուն: Մյուսը՝ «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային, ընդ որում՝ ռուսական կողմն առաջարկել է չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ կա՛մ այս հարցով հանրաքվեի օր հայտարարել, կա՛մ մնալ ու անդամակցել ռուսական մասնակցությամբ ֆորմատներին՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ:

Պահանջներից մեկն էլ վերաբերում է պրոռուսական կողմնորոշմամբ գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն: Ենթադրաբար՝ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա այս ցանկում՝ կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակել, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ: Իհարկե, Փաշինյանը միանգամից եւ բոլոր պահանջները չի կատարի, որպեսզի հիմա էլ Արեւմուտքը չսկսի ճնշել, բայց, փաստորեն, արդեն սկսել է «նահանջ երգովը»։ Առաջին քայլը եղավ ռուսական կապիտալի հետ կապված նախկին պլաններից հրաժարվելը, ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումներին մասնակցելն ու Լուկաշենկոյի հետ սիրալիր շփվելը։ Արդյո՞ք կկատարի մյուս պահանջները եւ ի՞նչ ժամկետում, թե՞ դրանց փոխարեն այլ խոստումներ կտա ու այլ հարցերում զիջումների կգնա։ Սրանք պարզ կդառնան առաջիկայում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են Wed, 04 Nov 2026 16:05:17…

17 րոպե ago

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ Wed,…

28 րոպե ago

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով Wed, 04 Nov 2026 15:26:19…

56 րոպե ago

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում Wed, 04 Nov 2026 15:23:29…

58 րոպե ago

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Wed, 04 Nov 2026 15:11:39 +0400 ՀՀ…

1 ժամ ago

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք Wed, 04 Nov 2026 15:09:00 +0400 Latest news…

1 ժամ ago