Հալալ ա կերածդ պարգևավճարը․ գրի ոչ թե «տոլմայի», այլ «դոլմայի» փառատոն
Thu, 15 Oct 2026 10:08:23 +0400
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«— Մեծարգո պարոն վարչապետ, թավշյա, ոչ բռնի, սիրո և համերաշխության հեղափոխության առաջնորդ, կառավարիչ մարդկանց և անդալների, թույլ տվե…
— Ասա՛։
— Հրահանգները կատարել ենք. Իսակովը, Հաղթանակի կամուրջը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցը, մեծ հաշվով կենտրոնի մեծ մասը վաղվանից կանգնեցնում ենք։
— Բայց խի՞ մեծ մասը, այլ ոչ թե ամբողջը։
— Ամբողջի մասին էլ ենք մտածել։ Շաբաթ-կիրակի մի հատ էլ մարաթոն կա, էն մնացած փողոցներն էլ կփակենք։
— Լավ, մալադեց։ Էլ ի՞նչ լավ բաներ ես մտածել։
— Տղերքից մեկն առաջարկեց Կասկադի վերևում էն որ մի հատված կա, խախուտ փայտից աստիճաններով…
— Խաբար չեմ։
— Անկապ տեղ ա, բայց օրվա մեջ հարյուրավոր մարդիկ են հելնում-իջնում։
— Ո՞ւ …
— Քանդել ենք էսօր, առանց զգուշացնելու, հիմա ստիպված ղռերով են մագլցում։ Ասում են մեկը նույնիսկ ոտքն ա ջարդել։ Ահավոր խնդալու տեսարան ա։
— Վիդեոն կուղարկես, ես էլ մի քիչ ցրվեմ։ Էլ ինչո՞վ կուրախացնես։
— Մտածում եմ՝ կհասցնե՞նք մի հատ էլ Գայի պողոտայում տոլմայի փառատոն կազմակերպել։
— Էդ տոլմայի փառատոնը շատ ծեծված թեմա է, արի ավելի օրիգինալ բան մտածի։
— Մմմմ… Ադրբեջանակա՞ն տոլմայի փառատուն։
— Աաաայ… հալալա կերածդ պարգևավճարը։ Դզեց! Բայց գրի ոչ թե «տոլմայի», այլ «դոլմայի»։ Էդ դեպքում երկու-երեք շաբաթվա ղալմաղալը նաղդ ա…
— Իսկ կարո՞ղ ա միանգամից Կոմիտասի թանգարանում էլ մուղամի փառատոն անենք։ Համ էլ Մեհրիբանին կհրավիրե…
— Ըըըը… չէ՛։ Պահը հլը որ չի հասունացել։ Բայց էդ միտքը գրի մի տեղ, չմոռանաս։ Հա, ու մեկ էլ ոչ թե Գայի պողոտա արեք, այլ Մյասնիկյան… Ըտենց համ էլ Ավանը մի կողմից կփակվի։
— Լսում եմ, պարոն վարչապետ»։