Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը

Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը

Thu, 15 Oct 2026 21:00:08 +0400


Արմենակ Շահմուրադյանը հայ տաղանդավոր երգիչ է, տենոր, որը մեծ փառքի է հասել ազգային երգերի կատարմամբ՝ եվրոպական օպերային մեծ բեմերում հանդես գալով։ Նրա ձայնը ժամանակին դարձել է հայկական երաժշտական մշակույթի խորհրդանիշը, իսկ նրա ճակատագիրն արտացոլել է արտիստների կենսագրություններին հատուկ այն բարդ ուղին, ովքեր կարողացել են ժողովրդական երգարվեստի ավանդույթներն ու եվրոպական վոկալային դպրոցը համատեղել։

Արմենակ Շահմուրադյանի ծննդյան կոնկրետ օրն անհայտ է, հայտնի է միայն, որ ծնվել է պատմական Տարոն գավառի Մուշ քաղաքում, դարբին Սարգիսի ընտանիքում, որը հայտնի էր երաժշտության եւ աշուղական պոեզիայի հանդեպ սիրով։ Նրանց տանը հաճախ են հավաքվել երաժիշտներ եւ կատարել ժողովրդական երգեր՝ զուռնա-դհոլի նվագակցությամբ։ Վաղ տարիքից Արմենակը մասնակցել է ընտանեկան երաժշտական երեկոներին, իսկ հետո արդեն նրան սկսել են հրավիրել, որ երգի հասանիքներին, հուղարկավորություններին եւ եկեղեցական տոներին։ Եկեղեցում երգելու ժամանակ էլ նրա երաժշտական տաղանդը նկատում են եկեղեցականները։ Տեղի թեմակալ առաջնորդն օգնում է, որ նա մեկնի Էջմիածին եւ ուսանի հոգեւոր ճեմարանում։ Այնտեղ էլ Շահմուրադյանը ծանոթանում է բազմաձայն երաժշտությանը եւ ուսանում այնպիսի հայտնի հայ երաժիշտների մոտ, ինչպիսիք են Կարա-Մուրզան եւ Մակար Եկմալյանը։ Կարճ ժամանակում նա դառնում է երգչախմբի մենակատարը, ապա՝ ղեկավարը։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում Թիֆլիսի օպերան՝ իր եվրոպական երգացանկով։ Շահմուրադյանը լսում էր Գունո, Բիզե, Վերդի, Չայկովսկի։ Ավելի ուշ հիշում է, որ հենց օպերային թատրոնն է իր մոտ ցանկություն առաջացրել՝ ավելի խորանալու եվրոպական երաժշտության մեջ։

1895 թվականին Արմենակ Շահմուրադյանը ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ։ Նրա մոտ խուզարկություններ են անցկացվում, հայտնաբերում են ժամանակի հայ հասարակական գործիչների նամակներ, տպագիր նյութեր եւ աքսորում են։ Սակայն չի մատնում այն անձին, որին որոնում էին իշխանությունները։ 1897 թվականին նրան արտաքսում են Օսմանյան կայսրություն։ Այնտեղ դասավանդում է Էրզրումում, կազմակերպում եկեղեցական երգչախումբ։ Նրա կատարումները գրավում են բոլորի ուշադրությունը, եւ նրան սկսում են հրավիրել տարբեր տեղեր՝ համերգների։

20-րդ դարի սկզբին մեկնում է Փարիզ, որպեսզի կատարելագործի իր վոկալային կարողությունները։ Այստեղ նրան նկատում է գրող եւ հանրային գործիչ Արշակ Չոբանյանը, տեղի հայ մտավորականության այլ ներկայացուցիչներ։ Շահմուրադյանն ուսանում է կոնսերվատորիայում՝ ձայնի մշակմամբ է զբաղվում։ Նրան նկատում են երաժշտական քննադատները, որոնք մեծ համակրանք ու հարգանք են տածում նրա հանդեպ։

1910 թվականին Շահմուրադյանը ստանում է օպերային առաջին մրցանակը, 1911 թվականին առաջին անգամ հանդես է եկել Փարիզի օպերայում։ Եվրոպական երգացանկը, սակայն, մոռացության չի տալիս հայկական երաժշտությունը։ Նա շարունակում է կատարել հայկական եկեղեցական եւ ժողովրդական երգեր, այդ թվում՝ նաեւ «Հայաստան երկիր դրախտավայրը» եւ «Կռունկը»։
Կարեւոր փուլ է եղել նրա եւ Կոմիտաս վարդապետի համագործակցությունը։ 1906 թվականի համերգին նա եվրոպական հանդիսատեսին է ներկայացնում հայկական ժողովրդական եւ եկեղեցական երաժշտություն։ Շահմուրադյանը համերգային շրջագայություններ է ունեցել Մեծ Բրիտանիա, Եգիպտոս, Ռուսաստան եւ այլուր։ Նրա համերգները կարեւոր իրադարձություն են եղել տեղի հայկական համայնքներում։ Առաջին աշխարհամարտի մեկնարկից հետո երգչի կյանքը հիմնավորապես փոխվում է։ Նա բնակվում է մերթ Ֆրանսիայում, մերթ՝ Ամերիկայում։ Ելույթներ է ունենում արտասահմանում, աջակցում հայկական մշակութային նախաձեռնություններին, օգնում է նաեւ երիտասարդ երգիչներին։ Նրա աջակցությամբ է իր ճանապարհը հարթում ապագա օպերային երգիչ Արման Թոքաթյանը։ Կյանքի վերջին տարիներին Արմենակ Շահմուրադյանը ֆինանսական խնդիրներ ուներ, դադարեցրել էր ակտիվ ստեղծագործական ու համերգային կյանքը։ Մահացել է Փարիզում՝ 1939 թվականի սեպտեմբերի 14-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

15 րոպե ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

24 րոպե ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

31 րոպե ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

38 րոպե ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

43 րոպե ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

46 րոպե ago