«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

Fri, 16 Oct 2026 10:15:21 +0400


Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Որպես ՍԴ նախագահի թեկնածու՝ առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։ Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Իսկ ընտրվելու համար անհրաժեշտ էր 9 դատավորից առնվազն 6-ի կողմ ձայնը ստանալ: Օրենքով սահմանված կարգով անցկացվել է նաեւ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով եւս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ, ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, եւ պետք է անցկացվի նոր ընտրություն։

Թեմայի շուրջ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին հարց ուղղեցինք, թե ինչպես է գնահատում այս իրավիճակը, սովորական ինստիտուցիոնալ ճգնաժա՞մ է, թե՞ ավելի խորքային խնդիր է բացահայտվում։ Բալայանն արձագանքեց․ «Ես տեղեկատվություն չունեմ, բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք Սահմանադրական դատարան ունենք, քանի որ ընտրությունների ժամանակ դա հստակ երեւաց, որ այդպիսի մարմին գոյություն չունի Հայաստանում: Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել այդ փաստը, որ կա Սահմանադրական դատարան, եթե ՍԴ լիներ, այդքան ընտրողների ձայները չէին կարող անտեսվել, ինչ-ինչ` մարդուն զրկել քվեարկության իրավունքից եւ նրա տված քվեն հաշվի չառնել՝ միայն ու միայն իշխանությանը ծառայող մարդը կարող է այդպես վարվել։ ՍԴ անդամն իրավունք չուներ այդպես վարվել, ես համոզված էի, որ առնվազն 3 հոգի հատուկ կարծիք կգրեին, բայց, ցավոք սրտի, ոչ մի հատուկ կարծիք չեղավ։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ դատավորների աշխատավարձը 450 հազար դրամով ավելացնելն իր համար ցանկալի արդյունք է տվել»։ Հարցին՝ տարբերություն չկա՞, թե երկու թեկնածուից ով կընտրվի նախագահ, Բալայանը պատասխանեց․ «Բայց ի՞նչ նշանակություն ունի, էլի, թե որ մեկը կընտրվի: Որ մեկն էլ ընտրվի, սահմանադրական արդարադատության մասին խոսք լինել չի կարող, դա է խնդիրը։ Մեր ժամանակ ՍԴ նախագահը երբեք չի նշանակվել դատավորների ընտրությամբ, ՍԴ նախագահին նշանակում էր երկրի ղեկավարը»։ Բայց այդ մեթոդով ավելի հեշտ չէ՞ր լուծվի հարցը՝ իր թեկնածուին կնշանակեր Նիկոլ Փաշինյանը, ու հարցը կփակվեր։ «Բայց կա՞ որեւէ մեկը, որ իր ուզածը չէ, էդ խաղեր են, որ տալիս են իրենք, եւ դա պայմանավորված է նրանով, որ ուզում են իմիտացիա անեն, որ իբրեւ ժողովրդավարական է, այլ բան չկա էդտեղ` խաղ է, խաղ։ Գիտեք ինչ՝ հիմա եթե արդար, ազնիվ մարդուն էլ տանես, ՍԴ դատավոր դնես, մի ձայնով ոչինչ չի որոշվի, որովհետեւ ՍԴ-ն կոլեգիալ որոշումներ է ընդունում, մի հոգուց կախված չէ, բայց որ ընտրությունների ժամանակ էդ մի հոգին էլ չերեւաց, այ, ամենամեծ ցավն էդտեղ է։ Եթե որեւիցե մեկը համաձայն չլիներ, պետք է հատուկ կարծիք գրեր, եւ մասսայական այդ ընտրախախտումը պետք է անպայման ստանար իր արժանի պատասխանը»,- արձագանքեց նախկին դատավորը։

ՀԳ․ Էդգար Շաթիրյանը, «Հրապարակի» հետ զրույցում պատասխանելով մեր հարցին, թե ով է առաջադրել իրեն, եւ ինչ հակասություններ են առաջացել ՍԴ կազմում, մասնավորապես՝ ինչու ՍԴ-ն չի կարողանում ընտրություն կատարել իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ, ասաց. «Իմ թեկնածությունն առաջադրել է դատավոր Դավիթ Խաչատրյանը: Այո, ես չեմ ինքնառաջադրվել, այս պահին նոր ընտրության ժամկետ նշանակված չէ, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակարգը նախատեսում է նման դեպքերում ոչ շուտ, քան 10 օրվա, ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում նոր ընտրություն կազմակերպել: Մեկամսյա ժամկետում այն տեղի կունենա: Ինչ վերաբերում է հակասություններին, ապա ես որեւէ հակասություն բացարձակապես չունեմ Վլադիմիր Վարդանյանի հետ, նորմալ գործընկերային հարաբերությունների մեջ ենք, առողջ մրցակցություն է ընթանում: Յուրաքանչյուր դատավոր իր դիրքորոշումն արտահայտում է իր քվեով»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

7 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

7 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

8 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

8 ժամ ago