Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում

Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում

Fri, 16 Oct 2026 11:56:23 +0400


Երեկ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ ներկայացրած հայցով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքել իր հասցեին հնչած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։ Ընդհանուր առմամբ, հայցվորը պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում։

Հայցը վերաբերում է հունիսի 9-ին Hraparak.am-ում հրապարակված հոդվածում Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած գնահատականներին, որոնք, ըստ Փաշինյանի, վիրավորանք և զրպարտություն են պարունակում։

Նախկին պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ Փաշինյանի ստախոսությունն ու ժողովրդավարության կեղծիքն իրենց համար նորություն չեն։

Ուշագրավ է, որ դատական նիստի ընթացքում դատավոր Վարսենիկ Մելքումյանը Փաշինյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Ավագյանից հետաքրքրվեց, թե որքանով է իրավաչափ 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը։

Փաստաբանը պատասխանեց , որ պահանջվող գումարի չափը որոշելիս հաշվի են առնվել Hraparak.am-ի լսարանի ընդգրկվածությունը, հանրային ճանաչելիությունը և այն հանգամանքը, որ հրապարակումը կարող էր էական վնաս հասցնել իր պաշտպանյալի հեղինակությանը։ Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքներն են հաշվի առնվել փոխհատուցման չափը հիմնավորելիս։

Ուշագրավ է նաև, որ շուրջ երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում հայցվորի պաշտպան Դավիթ Ավագյանը բավական երկար, Հրաչյա Աճառյանի բացատրական բառերի բառարանի օգնությամբ անդրադարձավ «տականք» բառի իմաստին՝ փորձելով հիմնավորել, թե ինչու է այն վիրավորական եղել Նիկոլ Փաշինյանի համար։ Թերևս հենց այս բառն է դարձել հայցի առանցքային կետերից մեկը․ այն հնչել է Hraparak.am-ում հրապարակված հոդվածում, և Փաշինյանը դրա համար պահանջում է ներողություն։

Դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումները ներկայացրեց նաև պատասխանող կողմի ներկայացուցիչը։ Սոֆյա Հովսեփյանի փաստաբան Ռաֆայել Իշխանյանը, մասնավորապես, ակնարկեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հանրային ելույթների ընթացքում հաճախ է տարբեր անձանց հասցեին հնչեցնում նմանատիպ, երբեմն՝ ավելի կոշտ բնորոշումներ, սակայն նման արտահայտությունների համար նրա դեմ դատական հայց չի ներկայացվում։

Հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 5-ին․ նախատեսվում է անցնել ապացույցների ուսումնասիրության փուլին։

Նշենք նաև, որ դատական գործով որպես երրորդ կողմ ներգրավված է «Հրապարակ» օրաթերթը, քանի որ վիճարկվող հայտարարությունները հրապարակվել են հենց Hraparak.am կայքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր. Լավրով

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր. Լավրով Fri, 16 Oct 2026 14:00:23 +0400…

15 րոպե ago

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո Fri, 16 Oct…

31 րոպե ago

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Fri, 16 Oct 2026 13:38:03 +0400 Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան)…

37 րոպե ago

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում Fri, 16 Oct 2026 13:34:49 +0400 «Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական…

40 րոպե ago

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Fri, 16 Oct 2026 13:15:09 +0400 Ռուս քաղաքագետ Վլադիմիր…

60 րոպե ago

Բաքուն պնդում է՝ «աննախադեպ հարձակման են ենթարկվում»

Բաքուն պնդում է՝ «աննախադեպ հարձակման են ենթարկվում» Fri, 16 Oct 2026 13:00:06 +0400 Վերջերս Ադրբեջանը…

1 ժամ ago