Ֆենոմենալ երեւույթ

Ֆենոմենալ երեւույթ

Sat, 17 Oct 2026 09:00:34 +0400


Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալն ու պաշտոնավարման 8 տարին ապագայում, վստահ եմ, դառնալու են լուրջ հետազոտության նյութեր: Քաղաքագիտական բոլոր կանոնների խախտմամբ, առանց քաղաքական լուրջ կապիտալի, 25-օրյա քայլարշավի արդյունքում իշխանության գալն արդեն իսկ ֆենոմենալ երեւույթ էր։ Դա է պատճառը, որ մարդկանց թվում է, թե ինչ-որ գերբնական ուժեր կամ օրվա իշխանություններն են նրան աջակցել: Բայց շարունակությունն առավել «զարմանահրաշ» է ու առեղծվածային: Դեռ բազում դասագրքեր են գրվելու այն մասին, թե ինչպես նախորդին` 1 դրժած խոստումը չներվեց, իսկ իրեն ներվում է բացարձակապես բոլոր խոստումների դրժումը: Կամ` ինչպես անել, որ 8 տարի շարունակ ավեր, կորուստներ ու պատերազմներ բերես, բայց ասոցացվես խաղաղության հետ, եւ երկրում խաղաղության պահպանումը կապվի քեզ հետ: Կամ` ինչպես հայհոյել ու վիրավորել, ատելության խոսք տարածել ու պառակտել, բայց հայհոյանքի, ատելության խոսքի, բռնության կոչերի համար կալանավորել քեզ քննադատողներին: Ուրիշ ֆենոմենալ հատկություններ էլ ունի Փաշինյանը: Նա կարողանում է իրեն վերագրել ցանկացած լավ բան` սկսած իրենից առաջ հիմնադրված Թումոյից, վերջացրած «Ռենշինի» նոր նախաձեռնություններով: Կարողանում է Ռուսաստանին մեղադրել Հայաստանին վնասներ պատճառելու մեջ, սակայն լռում է այն մասին, որ վերջին տարիներին արձանագրված ՀՀ տնտեսական աճն ապահովվել է ռուս-ուկրաինական պատերազմի, ռուս ռելոկանտների եւ դեպի Ռուսաստան արտահանման հսկայական աճի հաշվին: Իսկ ի՜նչ վարպետորեն է մոռացնել տալիս, ծալում-մի կողմ դնում այն խնդիրները, որոնք պետք է տարիներ առաջ լուծված լինեին: Օրինակ, Ջերմուկի սարն ազատագրելու, գերիներին հետ բերելու, հայ-թուրքական սահմանը բացելու, վիզային ռեժիմը վերացնելու խոստումները:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

20 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

35 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

50 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

1 ժամ ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

1 ժամ ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

2 ժամ ago