Ադրբեջանը ներխուժել է Շիկահող, հատում է մեր ծառերը, ասում են` դա քաղաքական խնդիր է

Ադրբեջանը ներխուժել է Շիկահող, հատում է մեր ծառերը, ասում են` դա քաղաքական խնդիր է

Sat, 17 Oct 2026 16:15:27 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել․ «Խորհրդանշական է, որ կենսաբազմազանության հարցերով COP17-ի համաժողովը հյուրընկալում ենք մի միջավայրում, երբ ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո ի վերջո թևակոխում է խաղաղության փուլ։ Մենք այս ողջ ընթացքում նաև մեր սեփական օրինակով ենք տեսել հակամարտության, պատերազմների հետևանքները կենսաբազմազանության տրամաբանությամբ և նաև խաղաղության արդյունքները, որոնք կարող են տեսանելի լինել խաղաղության ժամանակ»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հենց հակամարտության ներքին հետևանքը կենսաբազմազանության վրա մեզ համար տեսանելի էր՝ էներգետիկ ճգնաժամ, անտառների հատում, Սևանա լճում ձկնային պաշարների հետ կապված խնդիր։

Չնայած Նիկոլ Փաշինյանի ինքնագովասանքի շռայլ խոսքերին՝ բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում պնդում է ճիշտ հակառակը․ «Առնվազն տարօրինակ էր Փաշինյանի ելույթը, հատկապես այն հատվածը, թե իբրև իր ղեկավարման տարիներից սկսած Հայաստանում բնապահպանական խնդիրները սկսել են լուծվել, իբրև թե ինքը կարողացել է իրավիճակը դրական առումով փոխել, սակայն մենք որպես բնապահպաններ որևէ դրական առաջընթաց չենք տեսել այս տարիներին։ Նա խոսում է խաղաղության մասին, ասում է, որ դրա ֆոնին են օրինակ ծառահատման խնդիրները լուծվել։ Ես ուզում եմ հատուկ շեշտել Շիկահողի խնդիրը։ Ադրբեջանը ներխուժել է Շիկահողի արգելավայր, հատում է մեր ծառերը, որոնց մեծ մասը գրանցված է Կարմիր գրքում, իսկ Հայաստանի իշխանությունը որևէ խոսք այդ մասին չի ասում։ Իմ գործընկերներից մեկը, վերջերս Ամերիկյան համալսարանում այս հարցը բարձրացրեց։ Ասաց, որ ունի արբանյակային լուսանկարներ, և այդ լուսանկարներում, ինչպես նաև տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը ծառեր հատում Շիկահողում, իսկ Հայաստանի կողմից չկա որևէ արձագանք։ Ես ներկա էի այդ միջոցառմանը, այնտեղ կար մի գերմանացի ներկայացուցիչ, որը COP17-ի համակարգողներից։ Վերջինս ասաց՝ դա քաղաքական հարց է, իբրև մենք քաղաքական հարցեր ենք տալիս, բայց ի՞նչ կապ ուներ այդ հարցը քաղաքականության հետ։ Հայաստանի ծառերը հատվում են ադրբեջանցիների կողմից, դա արդյո՞ք կապ ունի քաղաքականության հետ։ Այդ քննարկումը կայացել էր COP17-ին ընդառաջ։ Խոսվեց այն մասին, թե իբրև Հայաստանին նորից են գումարներ տրամադրելու, որովհետև Հայաստանը հրաշալի կատարում է իր առջև դրված բնապահպանական խնդիրները և այլն։ Խոսում էին Սյունիքում նոր արգելավայրեր ստեղծելու մասին, և այդտեղ իմ գործընկերը ասաց, թե ինչ է կատարվում Շիկահողի արգելանոցում։ Նոր արգելոց կառուցելուց առաջ եղածը պաշտպանեք, մի կերպ եմ ես Նիկոլ Փաշինյանին վարչապետ անվանում, նրա ելույթը իրականության հետ բացարձակ աղերս չուներ։ Էլ չենք խոսում Երևանի ծառերի սպանդի մասին։ Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը տարբեր երկրներ զեկույցներ է ներկայացրել, թե ինչ է կատարվում Երևանում, մենք էլ ստորագրել ենք դրանց տակ, բոլոր երկրները հրաշալի գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, թե օդի աղտոտվածության առումով, թե ծառերի հետ։ Անտառային գոտիներում նույնպես ծառերի սպանդ է տեղի ունենում։ COP միջոցառումը առհասարակ տեղի է ունենում այն երկրներում, որտեղ կան բնապահպանական խնդիրներ, բայց Նիկոլ Փաշինյանը հավանաբար դրա մասին էլ տեղյակ չէ։ Նա Հայաստանն է գովաբանում շարունակ՝ էկոլոգիական տեսանկյունից, և չկա մեկը նրան կողքին, որ հուշի՝ այդ միջոցառումը դրա համար չէ։ Հակառակը՝ այն միտված է բնապահպանական խնդիրները լուծելուն»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ում փորձում ենք ներդրողների համար համապատասխան հաշվետվողականություն ապահովել

ՀՀ-ում փորձում ենք ներդրողների համար համապատասխան հաշվետվողականություն ապահովել Sat, 17 Oct 2026 20:30:28 +0400 Latest…

8 րոպե ago

37% աճ է գրանցվել և գինն էլ ավելի է աճելու

37% աճ է գրանցվել և գինն էլ ավելի է աճելու Sat, 17 Oct 2026 20:28:47…

10 րոպե ago

Կոմպետենտ երկրաբանների խիստ պակաս կա

Կոմպետենտ երկրաբանների խիստ պակաս կա Sat, 17 Oct 2026 20:26:11 +0400 Latest news from Հրապարակ…

12 րոպե ago

Բարեգործության փոխարեն սոցիալական ծրագրերն ենք նախընտրում

Բարեգործության փոխարեն սոցիալական ծրագրերն ենք նախընտրում Sat, 17 Oct 2026 20:22:13 +0400 Latest news from…

16 րոպե ago

Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի ապագան շատ պայծառ է․ Էնդրյու Թեյք

Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի ապագան շատ պայծառ է․ Էնդրյու Թեյք Sat, 17 Oct 2026 20:17:02 +0400…

22 րոպե ago

Մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել

Մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել Sat, 17 Oct 2026 20:15:40 +0400 «Հրապարակի» զրուցակիցը հոգեբան…

23 րոպե ago