Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան

Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան

Wed, 21 Oct 2026 15:15:19 +0400


«2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ․․․ Թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել էդ ճահիճի մեջ մտնելու»,- CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Իրա արժեհամակարգում (Նիկոլ Փաշինյանի) ամենաբարձր արժեքը հայրենիքն ա, որովհետև ինքը անմնացորդ աշխատում ա հայրենիքի համար»։ «Երբ տեսնում ես, որ քո երկրի տնտեսությունը զարգանում է, տեսնում ես, որ կոռուպցիա չկա, ֆիքսում ես, որ ժողովրդին չեն խոչընդոտում ինչ-որ ներդրում անել, այլ խթան են հանդիսանում, դա պարզ տրամաբանություն է, որ երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխը ինքն է, բուրգը այդ ձևով աշխատում է…մտածում եմ, ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը»:

«Պատերազմից հետո իրավիճակը մի քիչ այլ է լինում, մենք մեր պատմական հայրենիքն ենք կորցրել, հետևաբար ես, որպես հայ մարդ, էդպես եմ այդ շրջանում նայել այդ խնդրին, բայց պատերազմից որոշ ժամանակ հետո համագործակցությունը կառավարության հետ․․․»,- նշել է Առուշանյանը։ Նա նաեւ ասել է, որ ինքն իրեն քաղբանտարկյալ չի համարել` իր ընկերներն են այդպես գրել:

Այս հայտարարություններից հետո Առուշանյանի դեմ քննադատության մեծ ալիք է բարձրացել, նրան մեղադրում են իր նախորդ հայտարարություններին, իր սկզբունքներին դավաճանելու, ճամբարափոխ լինելու մեջ: Համացանցում օգտատերերը գրառումներ են անում, և մեջբերումներ կատարում Առուշանյանի 2021-2022 թվականների հարցազրույցներից, որտեղ տրամագծորեն հակառակ մտքեր է հայտնել և հռետորական հարց են հղում` եթե դու քաղաքական բանտարկյալ չես եղել, ապա ինչի համար են քեզ դատել` դու քրեական հանցագո՞րծ էիր:

Առուշ Առուշանյանից ավելի ընդդիմադիր իր հայրն էր` Գագիկ Առուշանյանը, որն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, ֆեյսբուքում բավականին ակտիվ էր, օրնիբուն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ մասնակցում էր ընդդիմադիր շարժումներին, անգամ գիշերում էր Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանում: Մենք նրան հարցրեցինք` ի՞նչ է մտածում իր որդու հայտարարությունների մասին, կիսո՞ւմ է նրա տեսակետները:

Գագիկ Առուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում երկար խոսել, ժամանակ չունի, բայց նշեց. «Եթե իմ որդին այդպես է որոշել` նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400 Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ…

17 րոպե ago

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

33 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

46 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

1 ժամ ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

1 ժամ ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

1 ժամ ago