Շուշիում ծնված երաժիշտը կյանքն ավարտել է Ֆիլադելֆիայում

Շուշիում ծնված երաժիշտը կյանքն ավարտել է Ֆիլադելֆիայում

Thu, 22 Oct 2026 22:00:25 +0400


Գրիգոր Սյունիի (1876-1939) մասին շատերը թերեւս չեն լսել։ Նա հայ կոմպոզիտոր է, խմբավար, երաժշտագետ, ժողովրդական երգերի բանահավաք։ Նրա ողջ կյանքն անցել է ճանապարհների վրա։ Զգալի ավանդ է ներդրել հայկական երգչախմբային երաժշտության զարգացման մեջ՝ միավորելով ժողովրդական մեղեդիները բազմաձայն եվրոպական կոմպոզիցիաների հետ։ Նրա կյանքի ուղին արտացոլում է սեփական ժողովրդի բարդ պատմական ճակատագիրը, որը բաժին է հասել հայ մարդուն 20-րդ դարի առաջին կեսին։

Սյունին ծնվել է Գանձակի Գետաբեկ գյուղում։ Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Արցախ՝ Շուշի, որն այն ժամանակ Կովկասի կարեւոր երաժշտական կենտրոններից էր։ Մեծացել է ժողովրդական արվեստների հետ սերտորեն կապված ընտանիքում։ Հայրը երգիչ էր եւ բանաստեղծ։ Նախնիները եղել են աշուղներ։ Հիանալի ձայնի համար նրան ասել են «բերդի սոխակ»։ Վաղ տարիքում կորցրել է հորը։ Ստիպված է եղել ուսումն ու աշխատանքը համատեղել։ Կյանքը նրան տանում է Էջմիածին։ Այստեղ ծանոթանում է Կոմիտաս վարդապետի հետ։ Երաժշտությամբ զբաղվում է Քրիստափոր Կարա-Մուրզայի եւ Մակար Եկմալյանի մոտ։ 1895 թվականին մեկնում է Պետերբուրգ։ Պատրաստվում է ընդունվել կոնսերվատորիա։ Կոմպոզիցիա է ուսանում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ, դասեր է վերցնում Ալեքսանդր Գլազունովի եւ Անատոլի Լյադովի մոտ։ Չնայած ֆինանսական խնդիրներին, ստանում է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն։ Սյունիի հիմնական նորարարությունը հայկական ժողովրդական երգերի քառաձայն մշակումներն էին։ Նա պահպանում է ճանաչելի մեղեդին, սակայն դրա շուրջ կառուցում է սոպրանոյի, ալտի, տենորի եւ բասի ինքնուրույն պարտիաները։ Դրա շնորհիվ հայկական ժողովրդական երգերը ստանում են նոր հնչողություն։ Նրա մշակումներից հատկապես հայտնի են «Սարերի հովին մեռնեմ»-ն ու «Ալագյազը»։

Սյունին կարծում էր, որ դրանք պետք է կատարել պարտիտուրայի հետ լիովին համահունչ։ Նա նաեւ փորձարկումներ է անում արեւելյան երաժշտական գործիքներով։ 1901 թվականին նրա «Արեւելյան մշակութային անսամբլը» ելույթներ էր ունենում Թիֆլիսում։ Ռիմսկի-Կորսակովը բարձր է գնահատել Սյունուն։

1907 թվականին Սյունին ներկայացնում է իր «Արեգնազան» օպերան։ Նա նաեւ զբաղվել է ժողովրդական երգերի բանահավաքությամբ, աշխատել հայկական դպրոցներում, գլխավորել երգչախմբեր։ Քաղաքական գործունեությունն ու հետապնդումները ստիպում են, որ Սյունին հեռանա Կովկասից։ Օսմանյան կայսրությունում նա շարունակում է դասավանդել, կազմակերպել երաժշտախմբեր, հավաքել ժողովրդական երգեր՝ Բիթլիսի, Էրզրումի եւ Վանի շրջանում։ Սեփական հաշվարկներով կարողացել է մոտ 5 հարյուր երգ ու մեղեդի հավաքել ու արձանագրել։ Սակայն 1914 թվականին սկսված պատերազմը ստիպում է Սյունուն հեռանալ։ Ձեռագրերի մի մասը մնում է Էրզրումում, հետո՝ կորսվում։ Թիֆլիս վերադառնալուց հետո նա շարունակում է զբաղվել երաժշտությամբ։ 1919 թվականին մեկնում է Թեհրան, որտեղ սկսում է ուսումնասիրել պարսկական երաժշտություն։ Ապա տեղափոխվում է Ստամբուլ, հետո՝ 23 թվականին, ընտանիքով գաղթում Միացյալ Նահանգներ։ Այստեղ կազմակերպում է եկեղեցական երգչախմբեր, դասավանդում, ղեկավարում երաժշտախմբեր։ Ամերիկյան մամուլում նրան դրականորեն են գնահատում։ 1924 թվականին թողարկվում է նրա առաջին գրամոֆոնային սկավառակը։ Չնայած առողջական խնդիրներին, նա շարունակում է աշխատել ու ստեղծագործել։ Քաղաքական խնդիրների պատճառով նրա ժառանգությունը երկար ժամանակ անհայտ է մնացել թե՛ Հայաստանում, թե՛ նույնիսկ սփյուռքի տարբեր համայնքներում։ Մահացել է 1939 թվականին՝ Ֆիլադելֆիայում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

4 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

5 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

5 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

5 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

5 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

6 ժամ ago