Ապրել է 20-րդ դարի սկզբին, բացահայտվել` 21-րդ դարի սկզբին

Ապրել է 20-րդ դարի սկզբին, բացահայտվել` 21-րդ դարի սկզբին

Fri, 23 Oct 2026 21:00:36 +0400


Տիրան Չրաքյանը (1875-1921), որ հանդես էր գալիս «Ինտրա» գրական կեղծանվամբ, 20-րդ դարասկզբի արեւմտահայ գրականության ամենաինքնաբավ ներկայացուցիչներից է համարվում։ Նա գրող է, պոետ, նկարիչ, որն իր ստեղծագործություններով փորձել է փոխանցել մարդկային ապրումների նրբերանգները, բնության գեղեցկությունն ու հոգեւոր որոնումները։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում անսովոր լեզվով, փիլիսոփայական խորությամբ, մարդու ներաշխարհի հանդեպ մեծ ուշադրությամբ։

Տիրան Չրաքյանը ծնվել է Ստամբուլի Սկյուտարի թաղաքամասում։ Մանուկ հասակից սիրել է ընթերցանություն, նկարչություն, հետաքրքրվել է բնական գիտություններով։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել իր ուսուցիչները, հատկապես՝ Ռեթեոս Պերպերյանը։ Պատանի հասակում ընդունվել է Գեղեցիկ արվեստների Ստամբուլի ուսումնարան, կարճ ժամանակ անց թողել։ Շատ է ճամփորդել, եղել է Փարիզում, Ժնեւում, Ալեքսանդրիայում, որտեղ հատկապես տպավորվել է եգիպտական բուրգերից։ Դասավանդել է հայերեն, ֆրանսերեն, պատմություն, բնագիտություն եւ այլ առարկաներ։

Ինտրայի գլխավոր գործը «Ներաշխարհն» է, գրել է 1898-1900 թվականներին, հրատարակել 1906-ին։ Այն չունի ավանդական սյուժե` գիշերային տպավորություններ, հիշողություններ, բնապատկերներ, փիլիսոփայական մտորումներ, քամու ձայնը, կիպարիսները, եգիպտական բուրգերը, Աստծո, անվերջության, հիշողության եւ մարդկային գիտակցության մասին մտորումները հաջորդում են մեկմեկու։ Մարդկային բարդ ապրումներն ու գաղափարները Չրաքյանը նոր բառերով, անսովոր լեզվային կառույցներով է արտահայտել՝ երբեմն գործածելով ֆրանսերեն արտահայտություններ։

Նրա գրականության հանդեպ գրաքննադատների վերաբերմունքը միանշանակ չի եղել․ ոմանք հիացել են, այլոք՝ վիճել, համարելով այն անհասկանալի, ընկալման համար չափազանց բարդ։ Նույնիսկ նրա ուսուցիչ Պերպերյանը, որ բարձր էր գնահատում իր աշակերտի գրական տաղանդը, զգուշավորությամբ է խոսում նրա գրական էքսպերիմենտների մասին։ 1908-ին լույս է տեսնում Ինտրայի «Նոճաստան» բանաստեղծական ժողովածուն` 40 սոնետից։ Բնության պատկերներով նա փոխանցում է իր կարոտը, միայնությունը, հոգեւոր հանգստություն գտնելու ձգտումը։ Հատուկ տեղ է զբաղեցնում մորը՝ Աննա Չրաքյանին նվիրված բանաստեղծությունը։ Բանաստեղծն ասում է, որ զգում է նրա ներկայությունը՝ նույնիսկ մահվանից հետո։

Տիրան Չրաքյանը նաեւ քննադատ էր` քննադատում էր դպրոցական կրթության թերությունները, դեմ էր պարտադիր ուսուցմանը, կարծում էր, որ ճանաչողությունը պետք է լինի մարդու համար էության բնական բաղադրիչ։ Նրան գրավում էին նաեւ հայ ժողովրդի պատմության տարբեր դարաշրջանները, հայության ճակատագիրը։ Սովյալ զեյթունցիների մասին աղոթք-բանաստեղծությունում Ինտրան աղերսում է Աստծուն՝ օգնել Կիլիկիայի բնակիչներին։ Ակնարկներից մեկում մտորում է Կիլիկիայի պատմական անցյալի եւ հայկական ժառանգության մասին։ Տիրան Չրաքյանը նաեւ հետաքրքրվել է կրոնական թեմաներով` սկզբում տարված է եղել սպիրիտիզմով, հետո հարել է Յոթերորդ օրվա ադվենտիստների ուղղությանը։ Կրոնական համոզմունքներն աստիճանաբար փոխել են Ինտրայի կյանքն ու կենցաղը։ Նա թողել է դասավանդումը, դադարել գրել, իր ձեռագրերի մի մասը ոչնչացրել է՝ համարելով, որ հոգեւոր-կրոնական ճշմարտությունն ավելին է, քան գրական ստեղծագործությունը։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայել է Օսմանյան բանակում` որպես գրագիր եւ թարգմանիչ, բայց հրաժարվել է զենք կրել։ Վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Պատերազմից հետո զբաղվել է կրոնական քարոզչությամբ։ 1921-ին նրան ձերբակալում են՝ Կիլիկիայում Թուրքիա պետության դեմ գործողություններ իրականացնելու կասկածանքով։ Մահացել է 1921-ի հունիսի 6-ին։ Մահվանից հետո Ինտրայի գրական ժառանգությունը տեւական ժամանակ մնացել է անհայտության մեջ։ Խորհրդային գրաքննադատությունը նրան դասում էր դեկադենտիստական գրողների շարքին։ Միայն 21-րդ դարի առաջին տասնամյակում են նրա գործերը վերահրատարակվել՝ հայ ընթերցողի համար բացահայտելով այս նշանավոր հեղինակին։շշ Նարեկ Հարությունյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

5 րոպե ago

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել Sun, 15…

17 րոպե ago

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Sun, 15 Nov 2026…

21 րոպե ago

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն Sun, 15 Nov 2026 18:00:25…

36 րոպե ago

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն Sun, 15 Nov 2026 17:45:04 +0400 Բրիտանիայի…

51 րոպե ago

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով Sun, 15 Nov 2026 17:27:31 +0400 Վարչապետ Նիկոլ…

1 ժամ ago