Ակնկալում եմ, որ գոնե գնալուց առաջ տիկին Մանասյանն ինչ որ դրական բան կանի

Ակնկալում եմ, որ գոնե գնալուց առաջ տիկին Մանասյանն ինչ որ դրական բան կանի

Fri, 23 Oct 2026 21:15:23 +0400


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ավստրալիա է մեկնել՝ մասնակցելու «զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին»։

Մեզ հետ զրույցում, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անդրադառնալով թեմային, նշեց, որ Մանասյանի գործունեությանը վաղուց չի հետեւում, քանի որ վերջինս իր գործառույթներից բխող ոչ մի գործողություն չի իրականացնում։ «Անկեղծ ասած, ես իրեն վաղուց չեմ հետեւում, քանի որ ժամանակի կորուստ եմ համարում։ Մենք ներսում, այդ թվում՝ բանակի հետ կապված ունենք բազմաթիվ, բազմատեսակ խնդիրներ, որոնց օմբուդսմենը նաեւ պարտավորություն ունի արձագանքելու, բայց ոնց հասկանում ենք, ոչ մի շարժ, բացի ընդհանրական բնույթի դասագրքային տերմիններով լեկցիայի բովանդակությամբ զեկույցներից կամ հայտարարություններից, չի լինում, որոնք, ըստ էության, ոչինչ չեն փոխում»։

Դիտարկմանը, որ արդարացումներ կան, որ ՄԻՊ-ի կարգավիճակը շատ բաներ թույլ չի տալիս իրականացնել, Կարապետյանցը հակադարձեց․ «Ընդհակառակը, ՄԻՊ-ը անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել գործող իշխանություններին՝ համաչափ իր ստատուսին, արձագանքել։ Ինչպես բոլոր օմբունդսմենների պարագայում, ակնկալում եմ, որ գոնե վերջում՝ գնալուց առաջ, տիկին Մանասյանն ինչ որ մի դրական բան կանի»։

Նա նշեց, որ բանակում կան բազմաթիվ սպանությունների ու ինքնասպանությունների դեպքեր, որոնց մասին եթե ՄԻՊ-ին հարցնենք, անպայման կասի, որ դրանց մասով հարցումներ է ուղարկում, քննարկում է․ «Եթե այդ գործողություններից որեւէ արդյունք չի հետեւում, ուրեմն կներեք, բայց սխալ եք անում ինչ որ մի բան, հետեւողական չեք, գուցե պետք է հանրային դաշտ տեղափոխել, բայց գիտեք՝ բոլորը վախենում են իրենց պաշտոնները կորցնելուց, դրա համար այդպիսի չխոսկան վիճակում են»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

9 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

14 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

17 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

22 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

44 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

59 րոպե ago