Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Fri, 23 Oct 2026 21:23:27 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ կարիերայում գրանցել է իր 400-րդ գոլային գործողությունը՝ գոլերի և գոլային փոխանցումների ընդհանուր հաշվարկով։

Հոբելյանական ցուցանիշին հայ կիսապաշտպանը հասել է հոկտեմբերի 21-ին կայացած Չեմպիոնների լիգայի «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպման ընթացքում։ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել 75-րդ րոպեին, իսկ ընդամենը երկու րոպե անց գոլային փոխանցում կատարել Կառլոս Աուգուստոյին, որն էլ խփել է հանդիպման միակ գոլը՝ ապահովելով միլանյան թիմի հաղթանակը՝ 1։0։

Հատկանշական է, որ Մխիթարյանը գոլային փոխանցումը կատարել է իր նախկին թիմի դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես է եկել 2010-2013 թվականներին։

Այսպիսով, հերթական արդյունավետ գործողությամբ Մխիթարյանը ոչ միայն նպաստել է «Ինտերի» հաղթանակին, այլև հասել կարիերայի նշանակալի անհատական ցուցանիշի։ 400 գոլային գործողության մասին տեղեկությունը հրապարակել է մարզական մեկնաբան Սուրեն Պողոսյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց Fri, 23…

10 րոպե ago

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400 Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել…

14 րոպե ago

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս Fri, 23 Oct 2026 22:30:09 +0400 ԱՄՆ նախագահ…

15 րոպե ago

Երջանիկ եմ, որ հիմա քեզ պինդ կարող եմ գրկել, համբուրել

Երջանիկ եմ, որ հիմա քեզ պինդ կարող եմ գրկել, համբուրել Fri, 23 Oct 2026 22:28:52…

16 րոպե ago

Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ հետ

Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ հետ Fri, 23 Oct 2026 22:23:46 +0400 Քիմ…

21 րոպե ago

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում Fri, 23 Oct 2026 22:15:40…

29 րոպե ago