Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Fri, 23 Oct 2026 21:23:27 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ կարիերայում գրանցել է իր 400-րդ գոլային գործողությունը՝ գոլերի և գոլային փոխանցումների ընդհանուր հաշվարկով։

Հոբելյանական ցուցանիշին հայ կիսապաշտպանը հասել է հոկտեմբերի 21-ին կայացած Չեմպիոնների լիգայի «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպման ընթացքում։ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել 75-րդ րոպեին, իսկ ընդամենը երկու րոպե անց գոլային փոխանցում կատարել Կառլոս Աուգուստոյին, որն էլ խփել է հանդիպման միակ գոլը՝ ապահովելով միլանյան թիմի հաղթանակը՝ 1։0։

Հատկանշական է, որ Մխիթարյանը գոլային փոխանցումը կատարել է իր նախկին թիմի դեմ խաղում։ Հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» կազմում հանդես է եկել 2010-2013 թվականներին։

Այսպիսով, հերթական արդյունավետ գործողությամբ Մխիթարյանը ոչ միայն նպաստել է «Ինտերի» հաղթանակին, այլև հասել կարիերայի նշանակալի անհատական ցուցանիշի։ 400 գոլային գործողության մասին տեղեկությունը հրապարակել է մարզական մեկնաբան Սուրեն Պողոսյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան Tue, 10 Nov 2026 15:08:25 +0400 «Արսեն ջան, ախպեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով