Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ավելի քան 900 զոհ, շուրջ 4200 անհետ կորած․ սարսափելի տվյալներ՝ Նեպալից

Ավելի քան 900 զոհ, շուրջ 4200 անհետ կորած․ սարսափելի տվյալներ՝ Նեպալից

Mon, 31 Aug 2026 13:30:26 +0400


Անցյալ շաբաթ Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 900 մարդ․ հայտնել է ռիսկերի նվազեցման և աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը։

«903 զոհի մարմին է հայտնաբերվել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկվել է 10,461 մարդ։ Ներկայումս անհետ կորած է համարվում գրեթե 4,200 մարդ, այդ թվում՝ 592 օտարերկրյա քաղաքացի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալում հանկարծակի, հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել։ Պատճառը Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժն ու սողանքն էր, որը փակել էր Լհենդե գետը։ Ճեղքումը հանգեցրել է Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված Wed, 07 Oct 2026 12:40:06 …