«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել

«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել

Fri, 23 Oct 2026 20:52:00 +0400


«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է արել․
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել և տեղեկություններ է ստացել Ստեփանավան խոշորացվող համայնքում գործող համայնքապետ-թեկնածուների նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու և բարեգորության արգելքի հնարավոր խախտման մասին։

Հատկանշական է, որ ընտրություններում մրցակցում են գործող համայնքապետերը․ Ստեփանավանի ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար», իսկ Լոռի Բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

Առաքելությունն արձանագրել և տեղեկություններ է ստացել երկու համայնքների գործող ղեկավարների կողմից Ուսուցչի օրվա առթիվ ուսուցիչներին նվերներ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։

Այսպես, հոկտեմբերի 5-ին Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն իր աշխատասենյակում ընդունել է համայնքի վաստակաշատ մանկավարժներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, ծաղիկներ նվիրել և հյուրասիրություն կազմակերպել։
Լոռի Բերդի և Գյուլագարակի դպրոցներում ևս Ուսուցչի օրվա առթիվ տրամադրվել են ծաղիկներ, քաղցրավենիք և ըմպելիքներ՝ Լոռի Բերդի համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ։ Առաքելությունը տարբեր դպրոցներից ստացել է նվերների տրամադրման հաստատումներ։ Միաժամանակ, Լոռի Բերդի դպրոցներից մեկի աշխատակիցների փոխանցմամբ՝ նախկինում նման նախաձեռնություն չի իրականացվել։

Ուշագրավ է, որ նվերներ են տրամադրվել նաև Գյուլագարակի դպրոցներին, որոնք գտնվում են ներկայիս Լոռի Բերդ համայնքի վարչական սահմաններից դուրս, սակայն ընդգրկված են առաջիկա ընտրություններով ձևավորվող Ստեփանավան խոշորացվող համայնքի կազմում։
Առաքելությունը կարևոր է համարում պարզել նաև երկու համայնքապետերի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների և նվերների տրամադրման, ֆինանսավորման աղբյուրները։
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Ներկայացված դեպքերում առկա են բարեգործության արգելքի հնարավոր խախտման հատկանիշներ, որոնք պահանջում են իրավասու մարմինների պատշաճ ուսումնասիրություն և իրավական գնահատական։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը գնահատել ներկայացված դեպքերում բարեգործության արգելքի առերևույթ խախտման հատկանիշների առկայությունը։ ՀՀ գլխավոր դատախազություն:
Միաժամանակ, առաքելությունը հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և իրավասու այլ մարմիններին ուսումնասիրել ներկայացված հանգամանքները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա Sun, 15 Nov 2026 11:00:09 +0400…

22 րոպե ago

Տեղումները վերադառնում են

Տեղումները վերադառնում են Sun, 15 Nov 2026 10:45:04 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 17-ի…

37 րոպե ago

Լույս չի լինելու․ հասցեներ

Լույս չի լինելու․ հասցեներ Sun, 15 Nov 2026 10:30:05 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական…

52 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին Sun, 15 Nov 2026 10:15:54 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

1 ժամ ago

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում Sun, 15 Nov 2026 09:45:01 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

2 ժամ ago