ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ
Sat, 24 Oct 2026 11:30:36 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Նա այս հայտարարությունն արել է ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, Ֆլորիդայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Մենք կարող ենք ևս մեկ փոքր գործողություն իրականացնել՝ «Էպիկական ցասում»»,- ասել է Թրամփը՝ մանրամասներ չհայտնելով։
«Էպիկական ցասումն» Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության անվանումն է։