«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

Sat, 24 Oct 2026 11:25:12 +0400


Ամեն աշուն անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին անտառից վառելափայտի անվճար թափուկ տեղափոխելու թույլտվություն են տրամադրում՝ մինչեւ 8 խորանարդ մետրի չափով։ Վերջին մի քանի տարիներին այդ գործը դժվարություններով է արվում։ Մինչ իշխանությանը մոտ կանգնածներն անտառները հատում են սանիտարական եւ խնամքի հատումների անվան տակ, սահմանագոտու բնակիչների բաժին թափուկը կրճատում են՝ այս տարի տրամադրվել է 4 խորանարդ մետր ծավալով։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աղբյուրներից տեղեկացանք, որ անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններով են այս տարի նախատեսված զգալիորեն քիչ քանակ տվել բնակիչներին։

Նախատեսված է Իջեւանի անտառտնտեսության անտառներից բնակիչներին տրամադրել 2500 խմ, մինչդեռ այժմ տրվել է 1100 խմ թափուկ, Սեւքարի անտառտնտեսությունից նախատեսվում էր տրամադրել 4000 խմ, տրամադրվել է դրա կեսը՝ 2000 խմ։ Բերդի Արծվաբերդի անտառտնտեսությունը Տավուշի մարզում ամենամեծ անտառներն ունի, անտառկառավարման պլանով նախատեսված էր 4500 խմ թափուկ տրամադրել, սակայն տրամադրվել է միայն 1100 խմ։ Վիճակը բարվոք է միայն Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, որտեղ նախատեսված 5500 խմ-ի փոխարեն բնակիչներին տրվել է 9000 խմ թափուկ պատրաստելու թույլտվություն։ Լոռու մարզի Թումանյանի անտառտնտեսությունում թույլատրված էր լինում 4500 խմ թափուկ տրամադրել, այս տարի տրվել է 800 խմ պատրաստելու թույլտվություն։ Ալավերդի համայնքից էլ հայտնում են, որ այստեղ անտառները շատ են հատել՝ բնակիչներին փայտ վաճառել, նրանք թափուկ պատրաստելու կարիք չունեն։ Աշնանային անձրեւներից հետո անտառամիջյան ճանապարհները ցեխի մեջ են՝ անտառից թափուկի դուրսբերումն էլ է դժվարացել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

4 ժամ ago

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

4 ժամ ago

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ Tue, 17…

4 ժամ ago

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400…

4 ժամ ago

Ականազերծման համար փող են հատկացրել

Ականազերծման համար փող են հատկացրել Tue, 17 Nov 2026 23:30:43 +0400 Նիդերլանդները, Նորվեգիան, Եվրամիությունն ու…

4 ժամ ago

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Tue, 17 Nov 2026 23:23:56…

4 ժամ ago