Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է

Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է

Sat, 24 Oct 2026 21:14:10 +0400


Արդեն քանի օր է քննարկվում է արտահերթ ընտրությունների հավանականության մասին Փաշինյանի արած հայտարարությունը:

Ոմանք դա շանտաժ են անվանում, մյուսները կարծում են, որ հերթական բլեֆն է` ոչ մի ընտրություն էլ չի լինելու, երրորդները մտածում են` Ալիևն այնպես է սեղմել օղակը վզին, որ ուրիշ ճար չունի, ու թերևս, նրան է ուղղված այդ հայտարարությունը` որ պատրաստ եմ անգամ նոր ընտրության դժոխքի միջով անցնել, որ հրամանդ կատարեմ, աղա:
Հնարավոր է` բոլորն էլ ճիշտ են, կամ կա մեկ այլ պատճառ ու սցենար: Որ մեկն էլ, ի դեպ, ճիշտ լինի, խայտառակություն է, ողորմելի ու ամոթալի վիճակ մեր բոլորիս, բայց առավել ևս իշխանություն կոչվածների համար: Բայց մի ուրիշ տեսանկյունից եկեք նայենք խնդրին:

Մի իշխանություն, որն իր գոյության 8-9 տարում 3-4 պատերազմ է բերել մեր երկիր, պատրաստվում է թվով 4-րդ հանապետական ընտրությունն անել 8-9 տարում, որն ինքնին կառավարման ճգնաժամի մասին է խոսում: Մի իշխանություն, որ ոչ մի այլ երկրի իշխանությունների, անգամ` իր շնորհիվ էյֆորիայի մեջ գտնվող Ալիևի հետ չի կարողացել փոխըմբռնումների- փոխզիջումների- համագործակցային հարաբերություններ կառուցել…և դեռ համարձակվում է խոսել իր հաջողությունների ու հաղթանակների մասին:

8-9 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ եռամսյակ, որ ինչ որ փորձանք, սկանդալ, հետընթաց, ճգնաժամ եղած չլինի մեր երկրում: Նույնիսկ տնտեսական թմբկահարված հաջողությունները մեր բնակչության կյանքում առաջընթաց չեն ապահովել` կյանքը շարունակաբար թանկացել է, հարկերն աճել են, պետական պարտքը կրկնապատկվել է: Իսկ խաղաղությունը…«խաղաղության» 6 տարում մենք ավելի շատ կորուստ ենք ունեցել, քան աղետալի պատերազմի արդյունքում…

Առհասարակ, բոլոր համապետական ընտրություններից հետո գալիս է լռության, պասիվության, դադարի մի մեծ շրջան: Մեզանում միշտ այդպես է եղել` կյանքը մտնում է դանդաղ հուն. ընտրված քաղաքական ուժը սկսում է վայելել իր հաղթանակը, չընտրվածները` իջնում եմ ընդհատակ, գոնե 1-2 տարի երկրում քաղաքական գործընթացները սառում են:

Բայց Նիկոլի Հայաստանը 8 տարի հրաբխի վրա է ապրում: Հիմա` առավել ևս: Իշխանությունը հասկանում է, որ հունիսի 7-ի ընտրություններով ոչ մի հարց չի լուծվել, լեգիտիմության, արդարության, կայունության, համերաշխության…ճգնաժամ է երկրում: Հանրությունը դժգոհ է, փոփոխություն է ուզում, հաշտ չէ ընտրությունների արդյունքների հետ: Նույնիսկ ընդդիմադիրներին բերդ լցնելը ոչինչ չի փոխում:

Կարող էր ինչ որ բան փոխվել, եթե հանրությանը պառակտելու, ագրեսիա տարածելու, հակահայ քայլեր անելու փոխարեն ՔՊ առաջնորդը փորձեր ինչ որ կոնսենսուսի գալ իրեն քննադատող խմբերի հետ, փորձեր գոնե հիմա համախմբել հայ ժողովրդին: Բայց դա Նիկոլ Փաշինյանի մասին չէ, նա դրան ընդունակ չէ:
Օղակը սեղմվում է:
Ժամկետը սպառվում է:

Բոլոր ուժերի, այդ թվում` իր թիմի, Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մարդկանց համբերության բաժակը լցվում է:

Ստերին ու պոպուլիզմին այլևս ոչ ոք չի հավատում:
Մանևրելու դաշտը նեղացել, նմանվել է իր դոշին խփած մատնաչափ քարտեզին:
Որքան էլ դիմադրես` եկել է տոտալ ձախողման մասին խոստովանելու և անարյուն հեռանալու ժամանակը:

Նկարը` ԱԲ-ից

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

9 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

10 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

10 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

10 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

10 ժամ ago