Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Sun, 25 Oct 2026 13:45:52 +0400


ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես ընտրելու իշխանության թեկնածուին, պատասխանը հաճախ նույնն է՝ ասֆալտի համար: Համապետական ընտրություններին ընդառաջ նույն մարդուն ես հարցնում՝ ինչո՞ւ ես ընտրելու իշխանությանը, և կրկին լսում ես նույն պատասխանը՝ ասֆալտի համար։ Ես մի բան եմ ուզում հասկանալ․ մի՞թե կարելի է ութ տարի շարունակ միայն ասֆալտի համար ընտրել թե՛ վարչապետին, թե՛ ՏԻՄ ղեկավարին։

Ընդ որում՝ այն ասֆալտը, որի մասին խոսում ենք, բացառապես ՏԻՄ ղեկավարի վաստակը չէ․ դա նաև պետական ծրագրերի իրականացման արդյունք է։ Իսկ եթե ասֆալտապատումն ամբողջությամբ համայնքի ղեկավարի գործը լիներ, ապա նա, հավանաբար, միայն իր տան բակը կասֆալտապատեր։ Ինչպե՞ս կարելի է մի քանի մետր ասֆալտի դիմաց զիջել ամեն ինչ՝ մոռանալով ամենակարևորը՝ սեփական իրավունքները, արժանապատվությունը և լիարժեք քաղաքացի լինելու գիտակցությունը։

Ասֆալտը ճանապարհ է, ոչ թե կառավարման արդյունավետության միակ չափանիշը։ Այն չի կարող փոխարինել արդարադատությանը, անվտանգությանը, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական պաշտպանությանը և այն վստահությանը, որ վաղվա օրը կարող է ավելի լավը լինել։ Նորմալ, կրթված ու բանիմաց հասարակության մեջ քաղաքացին իր ընտրությունը չի կատարում միայն այն պատճառով, որ իր փողոցը բարեկարգվել է։ Նա գնահատում է իշխանության ամբողջ աշխատանքը, համեմատում խոստումներն ու արդյունքները և առաջին հերթին մտածում իր երկրի ու սեփական ապագայի մասին։ Ութ տարի շարունակ նույն իշխանությանը ընտրել միայն ասֆալտի համար՝ անտեսելով մյուս բոլոր խնդիրները, նշանակում է մանրուք դարձնել այն, ինչը պետք է լինի ընդամենը պետական կառավարման սովորական պարտականություններից մեկը։

Քաղաքացին պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն․ ասֆալտը իշխանության նվերը չէ, այլ հանրային միջոցներով իրականացվող աշխատանքի արդյունք։ Իսկ քվեարկությունը շնորհակալություն հայտնելու արարողություն չէ․ դա սեփական ապագան որոշելու իրավունք է։ Եվ եթե այդ իրավունքը մենք փոխանակում ենք մի քանի մետր ասֆալտի հետ, ապա վաղը չպետք է զարմանանք, թե ինչու են մեր մյուս՝ շատ ավելի կարևոր իրավունքները մնում անտեսված։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

2 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

3 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

3 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

3 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

3 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

3 ժամ ago