Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը

Mon, 26 Oct 2026 12:48:00 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,
Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները.
Ծաղկաձոր՝ 15.4% (449 քվե)
Մարտունի՝ 11.2% (2053 քվե)
Արտաշատ՝ 10.6% (2925 քվե)
Հրազդան՝ 9.6% (1736 քվե)

Չնայած գրանցված աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը, ուստի շնորհակալ ենք այս պայմաններում մեզ քվեարկած յուրաքանչյուր քաղաքացու՝ աջակցության և վստահության համար։

Շնորհակալություն նաև չորս համայնքների ՀՅԴ կառույցների ընկերներին, թեկնածուներին ու թիմերին՝ նվիրումի ու կատարած հսկայական աշխատանքի համար։

ՏԻՄ ընտրությունների մանակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման և պայքարի շարունակության համար։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ։

Իշխան Սաղաթելյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը Tue, 17 Nov 2026 22:30:26 +0400 Ամերիկացի սուպերմոդել Սինդի…

5 րոպե ago

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն Tue, 17 Nov…

7 րոպե ago

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի Tue, 17 Nov…

11 րոպե ago

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան Tue, 17 Nov 2026 22:15:00…

20 րոպե ago

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին Tue, 17 Nov 2026 22:07:36 +0400 Ռոբերտ Փաթինսոնը կխաղա…

27 րոպե ago

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները Tue, 17 Nov 2026 22:00:09 +0400 Իրանը դիտարկելու է ցանկացած…

35 րոպե ago