Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են

Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են

Mon, 26 Oct 2026 15:00:31 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այն համայնքներում, որտեղ իրենք մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է ցածր արդյունքներ։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն անդրադարձել է Ստեփանավանում ընտրությունների արդյունքներին, որտեղ առաջատարը «Գործարար» կուսակցությունն է։ Երկրորդ տեղում ՔՊ-ն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուժեղ Հայաստանը»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ընտրությունների արդյունքներից հետո իշխող կուսակցությունը ստիպված է բանակցություններ սկսել հաղթող քաղաքական ուժի հետ՝ փոխքաղաքապետի պաշտոնը ստանալու նպատակով։

Կարապետյանը պնդել է, որ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին սահմանափակում է ՔՊ-ի հնարավորությունները, մինչդեռ այն համայնքներում, որտեղ իրենք չեն մասնակցում, իշխանությունը, նրա գնահատմամբ, ճնշումների միջոցով կարողանում է գերակշռող դիրք ապահովել։

«Սա ցույց է տալիս, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են։ Որտեղ չկա «Ուժեղ Հայաստան»-ը, այնտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանում է լիարժեք դոմինացիա ստանալ՝ ճնշումների արդյունքում»,- ասել է նա։

Կարապետյանը նաև հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ քաղաքական դաշտում արդյունավետ պայքար կազմակերպելու կարողություն պահպանած ուժը «Ուժեղ Հայաստանն» է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դրախտային բնություն, դրախտից հեռու կյանք

«Հրապարակ»․ Դրախտային բնություն, դրախտից հեռու կյանք Fri, 30 Oct 2026 09:45:43 +0400 Դիլիջան համայնքի Հովք…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57…

45 րոպե ago

Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400 Մարդու լեզուն չի էլ պտտվում,…

1 ժամ ago

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Fri, 30 Oct 2026 08:45:26 +0400 Երեկ տեղի ունեցավ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

2 ժամ ago