Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է

Tue, 27 Oct 2026 19:45:53 +0400


Մեր երկիրն իրոք որ զարմանալի երկիր է: Զարմանալի՝ իր ռազմաքաղաքական դասով, իր ընդդիմությամբ ու իշխանությամբ: Սա մի երկիր է, որտեղ իշխանության մնալու համար հասարակություն են պառակտում ու հայ մարդկանց իրար հետ թշնամացնում, որտեղ աթոռ չկորցնելու համար ընտրություններ են կեղծում, որտեղ երկրի համար այս փոթորկուն ժամանակներում ոչ թե տնտեսությունն են արդյունաբերականացնում ու բանակը հզորացնում, այլ պետության ողջ մեքենան Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու համար են մոբիլիզացնում, որտեղ եվրոպական որոշ շրջանակների բարեհաճության համար հազարամյակներով ձեւավորված հայ ընտանիքի ինստիտուտ են քանդում, ու այսպես շարունակ:

Բայց այս երկրի արտառոց լինելը միայն այսպիսի իշխանություն ունենալով չի դրսեւորվում: Սա նաեւ մի երկիր է, որտեղ ընդդիմությունը հունիսի 7-ի գիշերվա 2-ի հայտարարությունը լսելուց-տեսնելուց հետո անգամ չի հասկանում, որ իր խնդիրը ո՛չ «Ուժեղ Հայաստանի», ո՛չ «Հայաստան» դաշինքի եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հավաքած ձայների շատ կամ քիչ լինելը չէ, իր խնդիրն անգամ իշխանության եւ ընդդիմության միջեւ բաշխված ձայների քանակը չէ, իր խնդիրն այն է, որ ոչ մի կերպ չի հասկանում, որ Նիկոլն իշխանությունը ընտրություններով երբեք չի տալու:

Ավելին, այս երկիրը նաեւ այն երկիրն է, որի ընդդիմությանը հիմա էլ դեռ թվում է, թե Տիգրանաշենի չտալու համար ոչ թե երկիրը պետք է ուժեղ լինի, այլ ծառատունկով այն կարելի է կանխել, եւ ինքը, ի տարբերություն իշխանությունների, կարող է Տիգրանաշենում ծառատունկ կազմակերպելով Տիգրանաշենը չզիջել: Այնինչ, եթե մեր ընդդիմությունը ճիշտ ընդդիմություն լիներ, ապա կհասկանար, որ ո՛չ Տիգրանաշենը չտալու, ո՛չ Ալիեւի պարտադրած սահմանադրությունը չընդունելու պայմանը ոչ թե Նիկոլի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալը, այլ նրան իշխանությունից հեռացնելն է:

Քանի որ վաղուց արդեն համոզվել եմ, որ Նիկոլն ամենեւին էլ այն մարդը չէ, որին կարող է պետության ու ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատվությունը փոխել, բայց նաեւ դեռեւս չեմ կորցրել հույսս, որ, ի տարբերություն Նիկոլի, ընդդիմությունն այդ պատասխանատվության ընկալումը դեռեւս ամբողջությամբ չի կորցրել, դրա համար էլ խոսքս ոչ թե Նիկոլին, այլ ընդդիմությանն եմ ուղղում:

Պարոնայք ընդդիմադիրներ, հիմա արդեն ձեր ընտրությունը ոչ թե լավ կամ վատ ընդդիմություն լինելու, այլ ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է: Իսկ այն, թե ինչ կընտրեք դուք, արդեն այս ժողովրդի եւ նրա պատմության առջեւ ձեր պատասխանատվությունը կլինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց Sun, 01 Nov 2026 09:29:11 +0400 Գագիկ Սուրենյանի…

8 րոպե ago

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման Sun, 01 Nov 2026 09:01:13 +0400 Ռազմական…

36 րոպե ago

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

10 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

10 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

10 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

11 ժամ ago