ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում

ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում

Wed, 28 Oct 2026 17:46:47 +0400


ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում նախատեսվող երկաթգծի երթուղին կանցնի խորհրդային տարիներին երկաթուղու համար օգտագործված տարածքով։ Այն կունենա շուրջ 42 կմ երկարություն և կձգվի Արաքսի հովտով։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ նախագծի տարածքային ընդգրկման վերաբերյալ՝ Գրիգորյանը նշել է, որ երկաթգծի հատվածում մասնավոր հողեր չկան, իսկ երկաթուղին նախատեսվում է կառուցել որպես մեկգիծ, տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածք։

Ավտոճանապարհի վերջնական երթուղին և տեխնիկական բնութագրերը դեռ հստակեցված չեն։ Փոխվարչապետի խոսքով՝ Նախիջևանի հատվածում աշխարհագրական պայմանները բարդացնում են միացման հնարավորությունները, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ, այդ թվում՝ թունելների կառուցման տարբերակի գնահատում։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ նախագծի լայնության վերաբերյալ հարցերը կարող են պայմանավորված լինել այն ընկալմամբ, թե խոսքը տարածքի՝ այլ պետության վարձակալության հանձնելու մասին է։

Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ ԹՐԻՓՓ-ը վերաբերում է կոնցեսիոն իրավունքներին, որոնք սահմանում են ենթակառուցվածքների շահագործման պայմաններն ու ժամկետները։ Նրա խոսքով՝ քննարկվում է 5-6 հնարավոր ենթակառուցվածքների շահագործման իրավունքի տրամադրումը, իսկ դրանց տեղադիրքերը կարող են տարբեր լինել։ Այդ պատճառով նախագծի միասնական լայնություն նշելն այս փուլում հնարավոր չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում

Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Sun,…

9 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Sun, 22 Nov 2026 12:00:04 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

25 րոպե ago

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս Sun, 22 Nov 2026 11:45:17…

40 րոպե ago

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

54 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

1 ժամ ago