«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400


2018-ից հետո Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայած օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մտերիմների շրջանում տարիներ շարունակ իր պահվածքն արդարացնում է նրանով, որ մեծ տնտեսություն ունի, շատ մարդիկ են աշխատում` չի ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել: Բայց պարզվեց` հերթը նաեւ նրան հասավ` «Մեգամոլ»-ը խլելու, գուցե` սեփականատիրոջը վախեցնելու եւ հետայսու եւս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար իրավական գործընթաց է սկսվել։ Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել եւ թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, եւ անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երեւանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտումներ է հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ։ Այսինքն՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։ Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնը։

Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։
Մեր տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, եւ նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից, սակայն, իր սովորության համաձայն, նա չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը գրել էր ՀՀԿ նախագահին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ որակելով այն զավեշտ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում է կրկին մեղադրյալ դարձել երրորդ նախագահը։
Փորձեցինք զրուցել նաեւ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ գործարար տիկին Շողերինայի հետ, ներկայացրինք դատախազության հաղորդագրությունը։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, դրա մասին առաջին անգամ մեզնից է լսում։

Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, ոմանք նման վարույթների արդյունքում ամիսներով հայտնվում են կալանավայրում, իսկ մյուսները, առհասարակ, անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց հետ կապված նման գործընթաց կա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

51 րոպե ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

54 րոպե ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

57 րոպե ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

1 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

1 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

1 ժամ ago