Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել

Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել

Thu, 29 Oct 2026 11:34:14 +0400


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսվեց։

Ամեն ինչ սկսվեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, որտեղ նա ասաց. «Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փձորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։ Դրանից հետո տեղից սկսեց ինչ–որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Չախոյանն արձագանքեց. «Արա»-ն ոտքիցդ գլուխ ես»:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները ոտքի կանգնեցին, քաշքշոց սկսվեց։ ՔՊ–ական և «Ուժեղ Հայաստան» պատգամավորների մի մասը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, բաժանել տաքացած պատգամավորներին։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե չի լինելու։ Կամ ցրվեք, նստեք»։

Իրավիճակը էլ ավելի լարվեց, որբվ սկսեցին իրար բռունցքներով հարվածել ՔՊ–ից Տարրոն Չախոյանն ու «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը։ Դրանից հետո իսկական ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջը։ Արդեն անհասկանալի էր, թե ով ում է հարվածում։ Բազմաթիվ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։

Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել։ Նա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Մենք տեղեկացանք, որ Շտապօգնության մեքենա է ժամանում խորհրդարան:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400 ԱՄՆ-ում…

11 րոպե ago

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին Sun, 01 Nov 2026 19:44:16 +0400 Latest news from Հրապարակ…

13 րոպե ago

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանում տարբեր…

27 րոպե ago

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար Sun, 01 Nov 2026 19:15:40 +0400 ԱՄՆ…

42 րոպե ago

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է Sun, 01 Nov 2026 19:00:35 +0400 «Սուբստանցիա» ֆիլմի աստղ, հայտնի…

57 րոպե ago

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

1 ժամ ago