«Մարդասպաններ»․ բախումներ Մադրիդում՝ երկաթուղային աղետից հետո
Thu, 29 Oct 2026 11:30:04 +0400
Երեկ գիշեր Մադրիդում բախումներ են տեղի ունեցել երկաթուղային վթարից հետո։ Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են տրանսպորտի նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։
Բողոքի ցույցերը սկսվել են Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկութուղային վթարի պատճառով (գնացքների բախման հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, զոհվել է առնվազն 68 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը)։
Ցուցարարները վանկարկել են «Մարդասպաններ» և փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը՝ ոստիկանության վրա նետելով լուսարձակներ և այլ առարկաներ։
Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։