Ո՞ր ուժերը կմտնեն Արթիկի համայնքապետարան և ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո

Ո՞ր ուժերը կմտնեն Արթիկի համայնքապետարան և ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո

Thu, 29 Oct 2026 12:45:31 +0400


Հոկտեմբերի 25-ին Արթիկ խոշորացված համայնքում կայացան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։
​Ինչպես հայտնի է, ընտրությունների նախօրեին՝ «լռության օրը», անցավ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված ռեպրեսիաների ֆոնին։ Ընդդիմության քաղաքապետի և ավագանու թեկնածուները բերման ենթարկվեցին, ողջ օրը գտնվում էին իրավապահների ճնշման տակ, քննարկվում էր նրանց կալանավորման հարցը։ Ըստ քաղաքական գնահատականների՝ այս գործողություններն ունեին մեկ հստակ նպատակ. քվեարկությունից առաջ հոգեբանական ճնշում գործադրել ընդդիմադիր թևի վրա և ընտրողների շրջանում հիասթափություն առաջացնել ընդդիմության նկատմամբ։

Այնուամենայնիվ, ընտրությունները կայացան, թեպետ բուն քվեարկության օրը նույնպես արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ։ Չնայած դրան՝ ձայների նախնական հաշվարկից անմիջապես հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Անանիկ Ոսկանյանն ու նրա թիմակիցներն արդեն իսկ բարձր տրամադրությամբ տոնում էին իրենց «հաղթանակը»։
​Անդրադառնալով քվեարկության պաշտոնական նախնական տվյալներին՝ Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է քվեների 10,53%-ը (1840 ձայն)։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակն առաջնորդում է գործարար Արթուր Աստոյանը, հավաքել է 8,84% (1545 ձայն), իսկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ստացել է 5,82% (1017 ձայն)։
​Արթիկի համայնքապետարանի ավագանին բաղկացած է 27 մանդատից։ Ըստ մասնագիտական վերլուծությունների և ՀՀ Ընտրական օրենսգրքի կարգավորումների՝ եթե նախնական արդյունքները պահպանվեն, ընտրություններին մասնակցած բոլոր 4 քաղաքական ուժերն էլ կհաղթահարեն անցողիկ շեմը և կմտնեն նորընտիր ավագանու կազմ։
​

Նախնական հաշվարկներով մանդատները կբաշխվեն հետևյալ համամասնությամբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 20 մանդատ, «Ազատ դեմոկրատները»՝ 3 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

46 րոպե ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

49 րոպե ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

53 րոպե ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

1 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

1 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

1 ժամ ago