Լավրովն ԱՄՆ-ում է․ կմասնակցի G20-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
Fri, 30 Oct 2026 10:00:45 +0400
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ատլանտայում քննարկման առանցքային թեման լինելու է համաշխարհային տնտեսությունը՝ այսօր աշխարհաքաղաքականության մեջ նկատվող կործանարար միտումների վերլուծությամբ։
Նշվում է, որ G20-ի նախարարների հանդիպումը նախապատրաստական քայլ կլինի «քսանյակի» գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին Մայամիում (ԱՄՆ)։