«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Fri, 30 Oct 2026 10:25:35 +0400


Արդարադատության նախարարությունը, ի դեմս Սրբուհի Գալյանի, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի դեմ եւ այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջներ են ներկայացվել այն բանից հետո, երբ դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին առնչվող աղմկահարույց գործը։ Հակոբ Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորեց նրանով, որ ինքը նախկինում եղել է փաստաբան եւ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որն այժմ դատարանում ներկայացնում է հոգեւորականների շահերը։

Այս փաստի մեջ դատավորը տեսել էր շահերի բախում եւ որոշել էր գլուխն ազատել այս գործից, որն ի սկզբանե ապօրինի է՝ հարուցվել է օրենքի խախտմամբ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Մեր տեղեկություններով՝ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը հենց ուղղակիորեն վերաբերում է կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնելու նրա որոշմանը։ Նպատակը պարզ է՝ դատավորին պատժել իշխանության ամենաբարձր օղակից իջեցված հրահանգը չկատարելու համար։ Ասում էր, չէ՞, ժամանակին Նիկոլ Փաշինյանը․ «Ինչի կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Հիմա նրա ենթականերն ամեն ինչ անում են, որ «տենց դատավոր» երկրում չլինի։ Մանուկյանի դեմ վարույթի մասին հարց ուղղեցինք ԲԴԽ, մեզ ասացին՝ նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին, նիստի ժամանակ կտեղեկանանք վարույթի հիմքերի մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

20 րոպե ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

35 րոպե ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

50 րոպե ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

1 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

2 ժամ ago