Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են
Fri, 30 Oct 2026 11:30:52 +0400
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է 862 անօդաչու թռչող սարք։
«Դրանց մեծ մասը ոչնչացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր սահմաններում։
170 անօդաչու թռչող սարք չեզոքացվել է Մոսկվային մոտենալիս», – գրել է Սոբյանինը։
Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները գիշերը չեն ընդունել կամ չեն ուղարկել ինքնաթիռներ։
Ավիաընկերությունները հայտարարել են չվացուցակի փոփոխությունների մասին, որոշ չվերթներ վերահասցեավորվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Վնուկովո օդանավակայանում բոլոր ուշացած չվերթների ուղևորները տեղավորել են տերմինալում։